Չինացի զինվորականները անխուսափելի են համարում ԱՄՆ հետ պատերազմը
Չինական բանակի վերնախավը գրեթե անխուսափելի է համարում ԱՄՆ հետ պատերազմը Դոնալդ Թրամփի նախագահության տարիներին, հայտնել է Focus–ի թղթակիցը, վկայակոչելով չինական South China Morning Post թերթը։
Նյութում ասվում է, որ Չինաստանի Ազգային ազատագրական բանակն իր կայքում հրապարակել է հայտարարություն, որում իրավիճակի մասին իր տեսակետն է հայտնել Կենտրոնական ռազմական հանձնաժողովի ներկայացուցիչներից մեկը։
«Պատերազմը ԱՄՆ գործող նախագահի կառավարման տարիներին գրեթե իրողություն է»,- մեջբերւոմ է նրան պարբերականը։ Անվտանգության ոլորտում ներկա իրադրությունը հաշվի առնելով՝ զինվորական շրջանակների ներկայացուցիչը խորհուրդ է տալիս «չինական զորքերն ուղարկել Արեւելաչինական ու Հարավչինական ծովեր», նաեւ ԱՄՆ-ին խորհուրդ է տալիս «կշռադատել Ասիական Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում իր ռազմավարությունը»։
ԱՄՆ-ն ու Չինաստանը վաղուց են վիճում Հարավչինական ծովի առթիվ։ Սակայն չինական կողմի կարծիքով շատ ավելի լուրջ է այն, որ Թրամփը կարող է հրաժարվել «Մեկ Չինաստան» քաղաքականությունից, որը վարում է ր Բարաք Օբաման։ Եվ այսպես Չինաստանը Թաիվանը իր անհնազանդ նահանգն է համարում, որը պետք է ինտեգրել ՉԺՀ-ին։ Դրա համար էլ Չինաստանը հրաժարվում է դիվանագիտական հարաբերություններ ունենալ այն երկրների հետ, որոնք ճանաչում են Թայվանը։ Բայց Թրամփը անցած տարվա դեկտեմբերին հեռախոսազրույց է ունեցել Թայվանի առաջնորդի հետ, այսպիսով կասկածի տակ դնելով նախկին քաղաքականությունը, ինչը լրջորեն վրդովեցրել է չինացիներին, ասվում է հոդվածում։


















































Մահացել է ՀՀ վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանը
Կասեցվել է Վանաձորի գազալցակայաններից մեկի հեղուկ գազի վաճառքը
Ֆրանսիայի Լալիկ թանգարանից գողացել են 4 միլիոն եվրո արժողությամբ զարդեր. Le Parisien
Ուկրաինան հարվածել է Ռուսաստանի վերջին խոշոր նավթավերամշակման գործարանին
«Ուժեղ Հայաստան»-ը կվերցնի մանդատները և կգնա Ազգային ժողով
Ռուբինյանը հայտարարել է, որ «Ուժեղ Հայաստան»-ը կօգտագործի մանդատները՝ փորձելով խուսափել արդարադատութ...
Ինչո՞ւ է շոգին գլխացավն ավելի հաճախ լինում․ բժիշկը ներկայացնում է հիմնական պատճառներն ու խորհուրդներ...
Վ.Բրյուսովի անվան պետական համալսարանի ամբիոնի վարիչը մեղադրվում է հովանավորչության համար կաշառք ստան...
Կարծում եմ, որ այս հակամարտությունը կարող է լուծվել. Թրամփ
Սահմանազատում, ԹՐԻՓՓ և բարեփոխումներ. ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նախագահը հանդիպել է ՀՀ-ում ԵՄ քա...