Անջելինա Ջոլին Փարիզի փողոցներով զբոսնելիս աչքի է ընկել գունատ տեսքով (լուսանկար)
Հոլիվուդյան դերասանուհի, ռեժիսոր Անջելինա Ջոլին իր գունատ մաշկին համապատասխան սպիտակ զգեստով զբոսնել է Փարիզի փողոցներում, գրում է woman.ru-ն:
Անջելինա Ջոլին համարվում է աշխարհում ամենասեքսուալ կանանցից մեկը: Դեռ վերջերս նրա գեղեցկությունը խենթացնում էր միլիոնավոր տղամարդկանց, սակայն Հոլիվուդի «դիվան» իր հմայիչ զգեստները փոխարինել է «խալաթներով», որոնք ի ցույց չեն դնում դերասանուհու գեղեցկությունը, գրում է աղբյուրը:
Այժմ դերասանուհին նկարահանվում է «Նրանք, ովքեր ցանկանում են իմ մահը» մարտաֆիլմում, որտեղ խաղում է գլխավոր դերերից մեկը: Աշխատանքից ազատ ժամանակ Հոլիվուդի աստղը որոշել է զբոսնել Փարիզի փողոցներում՝ դերասանուհի Ժակլին Բիսեթի հետ:
Անջելինա Ջոլին զբոսանքի համար ընտրել է սպիտակ զգեստ՝ շագանակագույն գոտիով: Նա նաև նույն գույնի պայուսակ է կրել: Դերասանուհին չի մոռացել դիմահարդարման մասին. տոնային քսուկ է օգտագործել, իսկ շուրթերին՝ փայլ: Սակայն, աղբյուրի կարծիքով, նրա ձեռքերն ու ոտքերը չափազանց գունատ տեսք են ունեցել:


















































Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Մինիոնները վերադառնում են
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
Դրամն արժևորվում է՝ գները դրամով թանկանում․ ինչո՞ւ
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 9 մարզերում
ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացի շրջանակում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները