Forbes-ը Քանյե Ուեսթի Yeezy մարզակոշիկների շարքը «միլիարդանոց կայսրություն» է անվանել (լուսանկարներ)
Ամերիկացի ռեփեր, ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի ամուսին Քանյե Ուեսթի հեղինակած Yeezy մարզակոշիկների շարքը միլիարդանոց կայսրություն է, գրում է Forbes ամսագիրը, որի նոր շապիկին հայտնվել է հենց ռեփերը:
Ըստ Forbes-ի՝ ռեփերի Yeezy մարզակոշիկների շարքը գերմանական Adidas բրենդի հետ համագործակցության շրջանակում 2019 թվականին կարող է 1,5 միլիարդ դոլարի եկամուտ բերել: Նշենք, որ Քանյեի վերջին 12 ամիսների եկամուտը կազմել է 150 միլիոն դոլար:
Ուեսթն իր Yeezy մարզակոշիկների առաջին հավաքածուն թողարկել է 2009 թվականին, այն բանից հետո, երբ իր գաղափարներով ինքնաթիռում կիսվել է Nike ընկերության գլխավոր տնօրենի հետ: 2013-ին Yeezy հավաքածուն Nike-ից «տեղափոխվել» է Adidas: Կարևոր է նշել, որ Ուեսթը պահպանել է Yeezy ապրանքանիշի սեփականության իրավունքը, ինչը նրան թույլ է տվել տեղափոխվել Adidas, երբ, ըստ Forbes-ի, Nike-ը հրաժարվել է վճարել մարզակոշիկների հասույթը:
Forbes-ն Ուեսթի կարողությունը գնահատում է 240 մլն դոլար, բայց նշում նաև, որ նա միլիարդատեր դառնալու ճանապարհին է:
Աղբյուրը նշում է նաև, որ Ուեսթն իր կարողության մի մասը վաստակել է երաժշտության միջոցով, քանի որ նա բոլոր ժամանակների «ամենավաճառվող» արտիստներից մեկն է՝ ավելի քան 135 մլն ձայնասկավառակ, որոնք վաճառվել են ամբողջ աշխարհում:


















































«Ես միշտ ճանապարհներ եմ փնտրում Հայաստանին աջակցելու համար»․ Քիմ Քարդաշյան (տեսանյութ)
«ԱՄՆ-ի անեծքը». Քիմ Քարդաշյանը մերկ նկարահանվել է դրոշի ֆոնին
Fendi-ն հավաքածու է պատրաստում Քիմ Քարդաշյանի հետ
«Ես չեմ խնդրել հայուհի լինել։ Իմ բախտը պարզապես բերել է». Քիմ Քարդաշյան
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Մինիոնները վերադառնում են
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
Դրամն արժևորվում է՝ գները դրամով թանկանում․ ինչո՞ւ
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 9 մարզերում
ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացի շրջանակում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները