«Նա խելացի է ու հրաշալի». Տիգրան Քեոսայանի նախկին կինը բացատրել է՝ ինչպես է ընկերացել Մարգարիտա Սիմոնյանի հետ
Ռուսաստանաբնակ հայ ռեժիսոր Տիգրան Քեոսայանի նախկին կինը՝ դերասանուհի Ալյոնա Խմելնիցկայան, կիսվել է գաղտնիքով՝ ինչպես է իրեն հաջողվել ընկերանալ նախկին ամուսնու ներկայիս կնոջ՝ Russia Today հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի հետ, գրում է woman.ru-ն:
48-ամյա դերասանուհու և Տիգրան Քեոսայանի համատեղ կյանքը տևել է 20 տարի: 2014 թվականին զույգն անսպասելիորեն հայտնել է բաժանության մասին: Դրանից հետո պարզվել է, որ Քեոսայանը սիրային կապի մեջ է Մարգարիտա Սիմոնյանի հետ, որն այդ ժամանակ հղի է եղել Քեոսայանից: Զարմանալի կերպով, ամուսիններին հաջողվել է առանց սկանդալների բաժանվել, նույնիսկ հրաշալի հարաբերություններ պահպանել: Խմելնիցկայան իր նախկին ամուսնու սիրելիի հետ ծանոթացել է տարիներ առաջ՝ կրտսեր դստեր՝ Քսենիայի ծննդյան արարողության ժամանակ:
Եռյակն անգամ աշխատել է միասին՝ «Դերասանուհին» սերիալի ստեղծման ժամանակ. Քեոսայանը նախագծի ռեժիսորն էր, Սիմոնյանը՝ սցենարիստը, իսկ Ալյոնան՝ գլխավոր դերակատարուհին: Սա զարմացնում է եռյակի երկրպագուներին, և բոլորը հետաքրքրվում են՝ ինչպես է նրանց հաջողվում նման լավ հարաբերություններ պահպանել:
Դերասանուհին որոշել է պատասխանել այդ հարցին Instagram սոցցանցում:
«Շատ հանգիստ: Նա խելացի է ու հրաշալի»,- գրել է Խմելնիցկայան:
Նշենք, որ դերասանուհին անգամ 39-ամյա Սիմոնյանին իր ազգականն է անվանել: Այս տարի Խմելնիցկայան անգամ այցելել է Սիմոնյանի ծննդյան տոնակատարությանը, տեսանյութ հրապարակել սոցցանցում և մակագրել՝ «Ես ուրախ եմ, որ քեզ ունեմ»:
Նշենք, որ Տիգրան Քեոսայանն ու Մարգարիտա Սիմոնյանը սպասում են 3-րդ երեխայի ծննդյանը:


















































Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Մինիոնները վերադառնում են
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
Դրամն արժևորվում է՝ գները դրամով թանկանում․ ինչո՞ւ
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 9 մարզերում
ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացի շրջանակում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները