Արտահայտիչ շպար, հմայիչ կեցվածք․ Սիրուշոյի նոր լուսանկարը
Հայտնի երգչուհի Սիրուշոն հաճախ է զարմացնում եւ ուրախացնում իր երկրպագուներին սոցցանցերում տեղադրված հետաքրքիր հրապարակումներով: Թեեւ նրա ոչ բոլոր երկրպագուներն են հնարավորություն ունենում ներկա գտնվելու նրա շրջագայություններին, նա նրանց տխրել չի թողնում՝ տեղադրելով համերգային ծրագրից հատվածներ:
Իր Instagram-ում Սիրուշոն նոր լուսանկար է հրապարակել, որում հմայիչ երգչուհին ներկայացել է գրավիչ կերպարում։ Սիրուշոն վառ շպարով է, գեղեցիկ հարդարված վարսերով։ Կադրին կից նա անգլերեն եւ հայերեն լեզվով կատարել է հետեւյալ գրառումը․ «Առաջիկա օրերը բավական ծանրաբեռնված են լինելու՝ հյուրախաղեր տարբեր երկրներում, ելույթներ, մասնակցություն մի քանի կարևոր միջոցառումների և Արմատի նկարահանումներ: Ինչպես միշտ մեր թիմը կփորձի մեր էջերի միջոցով լուսաբանել ընթացքը: Սկսում ենք վաղը»։
Ավելի վաղ երգչուհին հայտնել էր, որ դարձել է Վարդուհի Վարդանյանի որդու ընտանիքի կնքամայրը։ Նա լուսանկար էր հրապարակել Ռուբենի հետ ու գրել. «Ամենահուզիչ օրերից… երեկ ինձ անչափ հարազատ մարդու՝ Վարդուհի Վարդանյանի որդու՝ Ռուբենի նշանադրությունն էր: Նա ստեղծեց իր նոր ընտանիքը… Ինձ համար էլ չափազանց պատասխանատու ու կարեւոր է այն, որ դարձա այդ գեղեցիկ ընտանիքի կնքամայրը…»։


















































Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Մինիոնները վերադառնում են
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
Դրամն արժևորվում է՝ գները դրամով թանկանում․ ինչո՞ւ
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 9 մարզերում
ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացի շրջանակում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները