Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Եվրոպական երկրների ԱԳ նախարարները հաստատել են Իրանի դեմ նոր պատժամիջոցները Կրեմլը նշում է՝ դեռ սպասում է ԱՄՆ ի պատասխանին Պուտինի միջուկային պայմանագրի առաջարկի վերաբերյալ Եվրոպացիները պետք է լիովին ներգրավված լինեն Ուկրաինայի հարցով բանակցություններին. Մակրոն Շիրակի մարզը կունենա համայնքային և մասնավոր սպանդանոցներ Արաղչին մեկնում է Թուրքիա Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում ՌԴ դեսպանին Երկարաձգվել է ձմեռային զորակոչի ժամկետը Մենք արժանի էինք այս հաղթանակին. Հենրիխ Մխիթարյան Եվրոպական Միությունը և Ադրբեջանը համաձայնության են եկել սկսել Նախիջևանի երկաթուղու նախագծի իրագործելիության ուսումնասիրության աշխատանքները Նոր ոստիկանապետն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Հայաստանը շարունակում է բանակցել նոր միջուկային ռեակտորի կառուցման հարցում ՊԵԿ-ը հորդորում է Ագարակի անցման կետում մաքսային ձևակերպումների համար ներկայացնել ամբողջական փաստաթղթեր

Եվրոպական երկրների ԱԳ նախարարները հաստատել են Իրանի դեմ նոր պատժամիջոցներըԿրեմլը նշում է՝ դեռ սպասում է ԱՄՆ ի պատասխանին Պուտինի միջուկային պայմանագրի առաջարկի վերաբերյալԵվրոպացիները պետք է լիովին ներգրավված լինեն Ուկրաինայի հարցով բանակցություններին. ՄակրոնՇիրակի մարզը կունենա համայնքային և մասնավոր սպանդանոցներԱրաղչին մեկնում է ԹուրքիաԱլեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում ՌԴ դեսպանինԵրկարաձգվել է ձմեռային զորակոչի ժամկետըՄենք արժանի էինք այս հաղթանակին. Հենրիխ ՄխիթարյանԵվրոպական Միությունը և Ադրբեջանը համաձայնության են եկել սկսել Նախիջևանի երկաթուղու նախագծի իրագործելիության ուսումնասիրության աշխատանքներըՆոր ոստիկանապետն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրելՀայաստանը շարունակում է բանակցել նոր միջուկային ռեակտորի կառուցման հարցումՊԵԿ-ը հորդորում է Ագարակի անցման կետում մաքսային ձևակերպումների համար ներկայացնել ամբողջական փաստաթղթերՀոնկոնգի գիտնականները գործարկել են հորդառատ տեղումները կանխատեսող արհեստական բանականության համակարգԱՄՆ-ում ձնաբքի հետևանքով 73 մարդ է մահացել Դանիայի վարչապետի վարկանիշը կտրուկ աճել է Թրամփի շնորհիվՆԱՏՕ-ն արդյունավետորեն պատրաստվում է Ռուսաստանի հետ հակամարտությանը. ՌԴ ԱԳՆՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են64-ամյա տղամարդը կեղծ օղի էր պատրաստում և իրացնում. Վաղարշապատի համայնքային ոստիկանների բացահայտումըՉինաստանը առաջիկա տարիներին ակտիվորեն կզարգացնի տիեզերական տուրիզմըՔննարկվում է Իրանի նավթի արտահանման արգելափակման հնարավորությունըՎարչապետ Փաշինյանն այցելել է «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոն (տեսանյութ)Նիպահ վիրուսի տարածման ֆոնին ասիական երկրները խստացնում են սահմանային ստուգումներըԱԳՆ գլխավոր քարտուղարը լիտվացի գործընկերներին է ներկայացրել Հարավային Կովկասում զարգացումներըՊարույր Հովհաննիսյանը ՄԱԿ Անվտանգության խորհրդի բաց քննարկմանը ներկայացրել է Հարավային Կովկասում վերջին զարգացումներըՀՀ ԱԳ նախարարն ու ԵԽԽՎ նախագահը քննարկել են տարածաշրջանային զարգացումներըԳազայում պաղեստինյան պետություն չի լինի. ՆեթանյահուԳերմանիայում Հայաստանի և Ադրբեջանի դեսպանները քննարկել են իրավիճակը Հարավային ԿովկասումՀարավային Կորեայի նախկին նախագահի կինը դատապարտվել է 20 ամսվա ազատազրկմանՉկա «Զանգեզուրի միջանցք», կա միայն «TRIPP ուղի». ՄիրզոյանՏեղի է ունեցել Հայաստանի արագ շախմատի առաջնությունը«Սիմֆոնիկ հեքիաթ» ներկայացումները դասական երաժշտությունը մոտեցնում են երեխաներինՄիջուկային համաձայնագրի համար «ժամանակը սպառվում է». ԹրամփԱՄՆ-ը Վենեսուելային կհանձնի առգրավված լցանավերից մեկըԹուրքական հետախուզությունը հայտնել է իրանական լրտեսական ցանցի բացահայտման մասին. TRTՄայիսի 4-ը ոչ աշխատանքային կլինիՆորագյուղում նորարարական թաղամաս է լինելու. շուրջ 155 շենք՝ 65 հազար բնակչի համարՈւկրաինական պատերազմի դադարեցման բանակցություններում տարածքային հարցը մնում է չլուծվածԵԽԽՎ-ի հետ միասին կհաղթահարենք բոլոր հնարավոր հիբրիդային հարձակումները. ՄիրզոյանԱնհայտ կորած 21 զինծառայողների ընտանիքներ ևս 3 ամիս կստանան 300–հազարական դրամի աջակցությունԿուսումնասիրվի Սյունիքի 55 բնակավայրերում հուսալի և անվտանգ խմելու ջրի մատակարարման հարցըՄիրզոյանը ԵԽ Գլխավոր քարտուղարին է հանձնել Հայաստանի նվերը՝ «Դատաստանագիրք»-ըԿառավարության 2026 թվականի հունվարի 29-ի հերթական նիստը (ուղիղ)207 իրավախախտում՝ ընդերքօգտագործման և ընդերքի պահպանության ոլորտում«Քրիստին» փոթորիկը Պորտուգալիայից հասել է ԻսպանիաՇարունակվում են ավտոճանապարհների մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներըԵրևանի պարեկները «Մերսեդես» մեքենայում ապօրինի պահվող զենք-զինամթերք են հայտնաբերելՈ՞վ է պատասխանատու կեղծ ախտահանիչների վաճառքի համար. «Հետք»Իրանի բանակը պատրաստ է «անհապաղ եւ վճռականորեն» արձագանքել ցամաքում, օդում կամ ծովում ցանկացած ագրեսիայիՏոկաևը հայտարարել է, որ մոտ 14 միլիարդ դոլար է հափշտակվել ղազախական բանկի միջոցովԽՍՀՄ Խնայբանկի ավանդների փոխհատուցումը կկատարվի անկանխիկ եղանակով. նոր որոշում
Հայաստան

«Չտաս, չես ստանա». Վարորդների «վեթինգի» ենթարկելը պետք է սկսել «պռավա» վաճառողներին պատժելուց

«Իրատես» թերթը գրում է.

«Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի՝ «հավանաբար բոլոր վարորդական իրավունքները պետք է չեղարկել եւ բոլորից նորից շատ խիստ քննություն վերցնել» ֆեյբուքյան գրառումը քննարկումների առարկա է դարձել:

Նախարարը գրառումը կատարել է՝ նշելով Վրաստանի Գորի քաղաքում տեղի ունեցած ողբերգական ավտովթարը, որի ժամանակ 3 մարդ է զոհվել: Պարզվել է՝ ավտոմեքնայի բեռնախցիկում անգամ մարդիկ են նստած եղել, իսկ վթարի հիմնական պատճառը ղեկին քնած վարորդն է: Իհարկե, նրա՝ ղեկին քնելու հանգամանքը որեւէ աղերս չունի երթեւեկության կանոններն իմանալու հետ, բայց այն, որ բեռնախցիկում ուղեւոր տեղափոխելը խախտում է, ապացուցման կարիք չունի:


Թորոսյանի առաջարկն ինձ համար մասամբ ընդունելի է: Ոչ միայն վարորդներին պետք է «քննության կանչել», այլեւ գտնել, պարզել ու պատասխանատվության ենթարկել այն կազմակերպություններին, որոնք տասնամյակներ շարունակ գումարի դիմաց վարորդական իրավունք են տրամադրել ու տրամադրում՝ այն էլ մի քանի ժամվա ընթացքում:

Եթե իմ շրջապատում հարցում անեմ, թե վարորդական իրավունք ստացողներից քանիսն են առանց գումարի այն ձեռք բերել, ապա տխուր պատկեր կստացվի: Ընկերս, որ հանուն սկզբունքի որոշել էր առանց գումարի ստանալ իրավունքը, այսպես կոչված, «езда»-ի ժամանակ խնդրի առաջ էր կանգնել: Շատ ուղիղ տեքստով ասել էին՝ մինչեւ չվճարես, չես ստանա:

Ցավալին այն է, որ մարդիկ, որոնք իրապես տիրապետում են թե՛ ճանապարհային նշաններին, թե՛ օրենքներին, թե՛ լավ են վարում, ստիպված են «մաղարիչ» անել՝ ձեռք բերելու համար օրենքով հասանելիքը: Գուցե հարցը առողջապահության նախարարին չի վերաբերում ընդհանրապես, բայց որ այն առկա է, փաստ է, ինչի մասին բարձրաձայնել ու բարձրաձայնում եմ պատեհ բոլոր առիթներով:

Թե ինչքանով է իրատեսական Թորոսյանի կարծիքը, քննարկելու, վերլուծելու հարց է: Նախ՝ պետք է հասկանալ՝ վթարների քանի՞ տոկոսն է երթեւեկության կանոնների չիմացության արդյունքը, ապա որոշել՝ ի՞նչ կտա վարորդներին «վեթինգի» ենթարկելը, եւ արդյո՞ք կլինեն մարդիկ, որ, իրավ, մեքենա վարելու իրավունքից կզրկվեն:

Ճանապարհատրանսպորտային վթարներից հնարավորինս խուսափելու համար, առաջին հերթին, կարծում եմ, պետք է ուժեղացնել վերահսկողությունը: Ինձ համար բնավ ողջունելի չէր այն հանգամանքը, երբ նախորդ տարի վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությամբ մի շարք օրինազանց վարորդների խախտում-տուգանքները ներվեցին:

Դրանից հետո նրանցից շատերը գուցե մտածած կլինեն՝ եթե կարմիր լույսի տակով անցնելը ներվել է, ուրեմն ոչ սթափ վիճակում վարելը նույնպես կներվի: Ընդունելի չէր նաեւ կարեւորագույն որոշ մայրուղիներից արագաչափ-տեսախցիկների ապամոնտաժումը: Դրանց առկայության պարագայում վարորդները, գիտակցելով, թե տեսախցիկը ֆիքսելու է խախտումը, ու տուգանվելու են, վարում էին ըստ սահմանված արագության:

Պետք է ավելացնել ճանապարհային երթեւեկության նշանները, ապահովել դրանց պատշաճ տեսանելիությունն ու հասանելիությունը: Նշաններ կան, որ ծառերի ճյուղերն են փակել, կամ ջնջվել են, կամ էլ՝ թույլատրված «50» արագությունը «խելամիտ» վարորդների ձեռամբ դարձել է «60» եւ այլն: Ճանապարհների որակի ու հետապնդող փոսերի մասին էլ այնքան է ասվել, որ հույս էլ չկա, թե մի օր հնարավոր կլինի երթեւեկել առանց ցնցումների»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում