Հայաստանի Պետական սիմֆոնիկ նվագախմբի հանդեպ հետաքրքրությունը զգալիորեն աճել է. Սերգեյ Սմբատյան
Հայաստանի Պետական սիմֆոնիկ նվագախումբն ամփոփել է 2018-2019 թվականների համերգաշրջանի արդյունքները, փոխանցում է NEWS.am-ի թղթակիցը:
Հայաստանի Պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը նշեց, որ նվագախումբը հասցրել է ելույթ ունենալ ոչ միայն Հայաստանի բուն տարածքում, այլեւ նրա սահմաններից դուրս:
«Անցած համերգաշրջանի ժամանակ նվագախումբը հանդես է եկել 34 սիմֆոնիկ եւ 3 կամերային համերգներով ավելի քան 43 հազար հանդիսատեսի մասնակցությամբ Երեւանում եւ 13 հազար հանդիսատեսի մասնակցությամբ նրա սահմաններից դուրս»,- հայտնեց Սմբատյանը:
Ընդ որում՝ նա նշեց, որ Դուբայի օպերային թատրոնում նվագախումբը 5 համերգ է տվել, որոնց ներկա է եղել մոտ 10 հազար հանդիսատես:
Գլխավոր դիրիժորն ընդգծեց, որ նշված ժամանակահատվածում 23 համերգ հեռարձակվել է առցանց ռեժիմով, իսկ դրանց, ընդհանուր առմամբ, հետեւել է ավելի քան միլիոն մարդ:
«Այդ ընթացքում նվագախումբը կատարել է 26 հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ եւ տվել 5 համերգ»,- ասաց գեղարվեստական ղեկավարը՝ ավելացնելով, որ սոցցանցերում հետաքրքրությունը Հայաստանի Պետական սիմֆոնիկ նվագախմբի հանդեպ էապես բարձրացել է։
Նա նշեց, որ այդ աճը կազմել է մոտ 50 տոկոս, ինչը քանակային արտահայտությամբ կազմում է մոտ 25 հազար մարդ։
Սմբատյանը նաեւ տեղեկացրեց, որ Հայաստան են հրավիրվել օտարերկրացի հայտնի մենակատարներ։ Միեւնույն ժամանակ, նա նշեց, որ նվագախումբը համագործակցել է նաեւ հայ մենակատարների հետ։ Այսպես՝ նշված ժամանակահատվածում, գեղարվեստական ղեկավարի խոսքով, նվագախմբի հետ ելույթ է ունեցել 33 մենակատար 16 երկրից։
«Նվագախումբը հանդես է եկել նաեւ տարբեր փառատոներում՝ կազմակերպելով Խաչատրյանի 6-րդ Միջազգային փառատոնը, ինչպես նաեւ Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնը (Terterian Fest - խմբ.) եւ Մալթայի երաժշտության օրերը Հայաստանում»,- ասաց դիրիժորը։
Նրա խոսքով՝ ներկայացվել են նաեւ հատուկ նախագծեր, ինչպիսին են «Հոլիվուդ նոն-սթոփը», «Խաչատրյան նոն-սթոփը» եւ «Խաչատրյան Ջազը»։
Սմբատյանը նաեւ տեղեկացրեց, որ ամեն տարի նվագախումբը համալրում է երաժշտական գրադարանը, եւ դրա հետ կապված ձայնագրվել է 28 համերգ, կատարվել 29 համերգային ձայնագրություն եւ 28 տեսագրություն։


















































Հրապարակվել է հազար խոշոր հարկատուների ցանկը. վճարված գումարները կազմել են ավելի քան 1 տրլն 946 մլրդ...
Շինարարական ընկերություններին ներկայացվող պահանջները խստացվել են
Դաշնային կառավարությունը պետք է գերմանական ոսկու հայրենիք ամբողջական վերադարձի հստակ ժամանակացույց ն...
Համատեղ ջանքերի շնորհիվ մեզ կհաջողվի նոր մակարդակի բարձրացնել երկկողմ քաղաքական երկխոսությունը․ Փաշի...
Մահացել է Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը
Փոսը շրջանցելու համար, վարորդները երթևեկում են հանդիպակաց գոտիով՝ վթարային իրավիճակնեը ստեղծելով մյո...
ԱՄՆ-ում առատ ձյան տեղումների և սառույցի պատճառով 24 նահանգներում արտակարգ դրություն է հայտարարվել
Բոլորը պետք է փոխզիջման գնան, ի դեպ` նաեւ ամերիկյան, Վիլնյուսում ասել է Զելենսկին
17-ամյա Աննա Զաքարյանը որոնվում է որպես անհետ կորած
ՌԴ Կուրսկի մարզի նահանգապետը ճանապարհատրանսպորտային պատահարի է ենթարկվել. նա հիվանդանոցում է