Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Եվրոպական երկրների ԱԳ նախարարները հաստատել են Իրանի դեմ նոր պատժամիջոցները Կրեմլը նշում է՝ դեռ սպասում է ԱՄՆ ի պատասխանին Պուտինի միջուկային պայմանագրի առաջարկի վերաբերյալ Եվրոպացիները պետք է լիովին ներգրավված լինեն Ուկրաինայի հարցով բանակցություններին. Մակրոն Շիրակի մարզը կունենա համայնքային և մասնավոր սպանդանոցներ Արաղչին մեկնում է Թուրքիա Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում ՌԴ դեսպանին Երկարաձգվել է ձմեռային զորակոչի ժամկետը Մենք արժանի էինք այս հաղթանակին. Հենրիխ Մխիթարյան Եվրոպական Միությունը և Ադրբեջանը համաձայնության են եկել սկսել Նախիջևանի երկաթուղու նախագծի իրագործելիության ուսումնասիրության աշխատանքները Նոր ոստիկանապետն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Հայաստանը շարունակում է բանակցել նոր միջուկային ռեակտորի կառուցման հարցում ՊԵԿ-ը հորդորում է Ագարակի անցման կետում մաքսային ձևակերպումների համար ներկայացնել ամբողջական փաստաթղթեր

Եվրոպական երկրների ԱԳ նախարարները հաստատել են Իրանի դեմ նոր պատժամիջոցներըԿրեմլը նշում է՝ դեռ սպասում է ԱՄՆ ի պատասխանին Պուտինի միջուկային պայմանագրի առաջարկի վերաբերյալԵվրոպացիները պետք է լիովին ներգրավված լինեն Ուկրաինայի հարցով բանակցություններին. ՄակրոնՇիրակի մարզը կունենա համայնքային և մասնավոր սպանդանոցներԱրաղչին մեկնում է ԹուրքիաԱլեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում ՌԴ դեսպանինԵրկարաձգվել է ձմեռային զորակոչի ժամկետըՄենք արժանի էինք այս հաղթանակին. Հենրիխ ՄխիթարյանԵվրոպական Միությունը և Ադրբեջանը համաձայնության են եկել սկսել Նախիջևանի երկաթուղու նախագծի իրագործելիության ուսումնասիրության աշխատանքներըՆոր ոստիկանապետն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրելՀայաստանը շարունակում է բանակցել նոր միջուկային ռեակտորի կառուցման հարցումՊԵԿ-ը հորդորում է Ագարակի անցման կետում մաքսային ձևակերպումների համար ներկայացնել ամբողջական փաստաթղթերՀոնկոնգի գիտնականները գործարկել են հորդառատ տեղումները կանխատեսող արհեստական բանականության համակարգԱՄՆ-ում ձնաբքի հետևանքով 73 մարդ է մահացել Դանիայի վարչապետի վարկանիշը կտրուկ աճել է Թրամփի շնորհիվՆԱՏՕ-ն արդյունավետորեն պատրաստվում է Ռուսաստանի հետ հակամարտությանը. ՌԴ ԱԳՆՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են64-ամյա տղամարդը կեղծ օղի էր պատրաստում և իրացնում. Վաղարշապատի համայնքային ոստիկանների բացահայտումըՉինաստանը առաջիկա տարիներին ակտիվորեն կզարգացնի տիեզերական տուրիզմըՔննարկվում է Իրանի նավթի արտահանման արգելափակման հնարավորությունըՎարչապետ Փաշինյանն այցելել է «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոն (տեսանյութ)Նիպահ վիրուսի տարածման ֆոնին ասիական երկրները խստացնում են սահմանային ստուգումներըԱԳՆ գլխավոր քարտուղարը լիտվացի գործընկերներին է ներկայացրել Հարավային Կովկասում զարգացումներըՊարույր Հովհաննիսյանը ՄԱԿ Անվտանգության խորհրդի բաց քննարկմանը ներկայացրել է Հարավային Կովկասում վերջին զարգացումներըՀՀ ԱԳ նախարարն ու ԵԽԽՎ նախագահը քննարկել են տարածաշրջանային զարգացումներըԳազայում պաղեստինյան պետություն չի լինի. ՆեթանյահուԳերմանիայում Հայաստանի և Ադրբեջանի դեսպանները քննարկել են իրավիճակը Հարավային ԿովկասումՀարավային Կորեայի նախկին նախագահի կինը դատապարտվել է 20 ամսվա ազատազրկմանՉկա «Զանգեզուրի միջանցք», կա միայն «TRIPP ուղի». ՄիրզոյանՏեղի է ունեցել Հայաստանի արագ շախմատի առաջնությունը«Սիմֆոնիկ հեքիաթ» ներկայացումները դասական երաժշտությունը մոտեցնում են երեխաներինՄիջուկային համաձայնագրի համար «ժամանակը սպառվում է». ԹրամփԱՄՆ-ը Վենեսուելային կհանձնի առգրավված լցանավերից մեկըԹուրքական հետախուզությունը հայտնել է իրանական լրտեսական ցանցի բացահայտման մասին. TRTՄայիսի 4-ը ոչ աշխատանքային կլինիՆորագյուղում նորարարական թաղամաս է լինելու. շուրջ 155 շենք՝ 65 հազար բնակչի համարՈւկրաինական պատերազմի դադարեցման բանակցություններում տարածքային հարցը մնում է չլուծվածԵԽԽՎ-ի հետ միասին կհաղթահարենք բոլոր հնարավոր հիբրիդային հարձակումները. ՄիրզոյանԱնհայտ կորած 21 զինծառայողների ընտանիքներ ևս 3 ամիս կստանան 300–հազարական դրամի աջակցությունԿուսումնասիրվի Սյունիքի 55 բնակավայրերում հուսալի և անվտանգ խմելու ջրի մատակարարման հարցըՄիրզոյանը ԵԽ Գլխավոր քարտուղարին է հանձնել Հայաստանի նվերը՝ «Դատաստանագիրք»-ըԿառավարության 2026 թվականի հունվարի 29-ի հերթական նիստը (ուղիղ)207 իրավախախտում՝ ընդերքօգտագործման և ընդերքի պահպանության ոլորտում«Քրիստին» փոթորիկը Պորտուգալիայից հասել է ԻսպանիաՇարունակվում են ավտոճանապարհների մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներըԵրևանի պարեկները «Մերսեդես» մեքենայում ապօրինի պահվող զենք-զինամթերք են հայտնաբերելՈ՞վ է պատասխանատու կեղծ ախտահանիչների վաճառքի համար. «Հետք»Իրանի բանակը պատրաստ է «անհապաղ եւ վճռականորեն» արձագանքել ցամաքում, օդում կամ ծովում ցանկացած ագրեսիայիՏոկաևը հայտարարել է, որ մոտ 14 միլիարդ դոլար է հափշտակվել ղազախական բանկի միջոցովԽՍՀՄ Խնայբանկի ավանդների փոխհատուցումը կկատարվի անկանխիկ եղանակով. նոր որոշում
Հայաստան

Ի՞նչ է կատարվում անշարժ գույքի շուկայում. Մեկնաբանում են փորձագետները

Քաղաքական փոփոխությունը չէր կարող իր ազդեցությունը չթողել տնտեսության, եւ, մասնավորապես, անշարժ գույքի շուկայի վրա։ Այս մասին այսօր՝ հուլիսի 8-ին, լրագրողների հետ հանդիպմանը ասաց «Ակցեռն» անշարժ գույքի գործակալության տնօրեն Հակոբ Բաղդասարյանը։

«2018 թվականի փոփոխություններից հետո միջինացված կարգով մոտ 10 տոկոսով անշարժ գույքը թանկացավ, բայց պահանջարկն ավելի բարձր էր, քան 10 տոկոսի հարաբերակցությունը, ակտիվության ցուցանիշը 30-40 տոկոս էր, սակայն 30 տոկոս թանկացում չֆիքսվեց, որովհետեւ ակտիվության ցուցանիշն այլ բան է, գույքի վերջնական ձեռքբերումն՝ ուրիշ։ Ռիսկեր կար, սպասողական դիրքորոշում կար որոշակիորեն»,–նշեց նա։


Փորձագետի խոսքով՝ անշարժ գույքի շուկայում ակտիվության ցուցանիշը 2018 թվականի համեմատ այս տարի կարող է զիջել, քանի որ նույն հարկային օրենսդրության փոփոխությունները 6 ամսով ուշացած էին. «Խելացի քայլ կատարելը մի բան է, ճիշտ ժամանակին կատարելը մեկ այլ։ Հարկային փոփոխություններն այնպես չէ, որ բոլոր հարցերի լուծումները կարող է տալ, բայց մտածված քայլ էր, քանի որ փոքր ու միջին բիզնեսի մասով որոշակիորեն հավասարակշռված վիճակ կարող էր ստեղծել։ Եկամտահարկի համահարթեցումը եւս դրական քայլ էր, քանի որ բարձր աշխատավարձ ստացողների հետ կապված լրացուցիչ ֆինանսական ռեսուրսներ են մնում կառավարելու»։

Հակոբ Բաղդասարյանը հիփոթեքային շուկայի ակտիվացման առումով դրական համարեց եկամտահարկի հետվերադարձելիությունը, որը որդեգրվել է նախորդ կառավարության օրոք եւ պահպանվել նաեւ ներկա կառավարության կողմից։

Նա, սակայն, գույքահարկի բարձրացումը բացասական է համարում. «Մեր ամենակարեւոր խնդիրն այն է, որ պետական պաշտոնյայի պատասխանատվության ինստիտուտ ձեւավորված չէ։ Օրինակ՝ հիմար օրենսդրական նախաձեռնություն են բերում օրակարգ, հետո հետ են քաշվում, ասում են՝ սա չանցավ։ Գույքահարկի մասով նվազագույն սպառողական զամբյուղը կանոնակարգված չէ, փոխկապակցված չէ տուգանքների չափի, թոշակների բարձրացման հետ»։

Հակոբ Բաղդասարյանը շեշտում է՝ նվազագույն սպառողական զամբյուղին համարժեք աշխատավարձ ստացողները պետք է եկամտահարկ չվճարեն, հակառակ դեպքում նրանք ծայրահեղ աղքատ են համարվում, եթե նվազագույն սպառողական զամբյուղից ցածր աշխատավարձ են ստանում եւ պետությունը պետք է նրանց փոխհատուցի որպես ծայրահեղ աղքատ, իսկ եթե չի փոխհատուցում, պետք է չգանձվի։

«Գույքահարկի բարձրացումը միայն հավելյալ միջոցներ ստեղծելու համար սխալ է, գույքահարկի բարձրացումը պետք է լինի, երբ վարձակալության համար հերթ է»,–նշեց նա։

Գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը հիփոթեքային վարկավորման առումով խոչընդոտող հանգամանք է համարում մաքուր 250 դրամ աշխատավարձը. «Մաքուր 250 դրամ աշխատավարձը կազմում է առնվազն 320 հազար դրամ աշխատավարձ, իսկ երիտասարդների մեծ մասը այդպիսի աշխատավարձ չի ստանում Հայաստանում։ Իհարկե նվազագույն աշխատավարձի բարձրացումը կարող է շեմերի վրա որոշակիորեն ազդել, որ շեմերը փոփոխվեն, բայց 250-ի մասով էական փոփոխություն չի կրի։ Այսինքն՝ անշարժ գույքի շուկայի աշխուժացման կարեւոր գործոններից մեկը կարող է լինել հիփոթեքային վարկավորումը եւ այստեղ տոկոսադրույքներն այդքան էլ սպասարկող չեն»։

Փորձագետը նշեց՝ պետությունը պետք է գնա եկամտաբերության բարձրացման այլ ճանապարհով, իսկ այդ ճանապարհը տնտեսության զարգացումն է, ձեռնարկությունների եկամտաբերության բարձրացումն է, որը կբերի աշխատավարձերի բարձրացման, կխթանի ներդրումների բարձրացման. «Ներդրողների սպասարկման միացյալ մեխանիզմներ, միասնական համակարգ չկա, մի տեղ մի տեղեկանք է, մի այլ տեղ այլ»։

Նա շեշտեց՝ պաշտոնյաներն իրենց իներցիաների մեջ են ժամանակը փողի վերածելու գործընթացում եւ արդյունքում այդ գործընթացը շատ դանդաղ է առաջ գնում։

Գագիկ Մակարյանի խոսքով՝ դիմել են վարչապետին, որ ներդրումների հարցը վերցնի իր հսկողության տակ, նաեւ ստեղծվի մեկ պատուհանի սկզբունք կամ միասնական ռեեստրի ձեւավորման հարց դրվի։

Խոսելով գույքահարկի մասին նա նկատեց ՝ գույքահարկը գնում է տեղական ինքնակառավարման մարմիններին, եւ ենթադրել, որ գույքահարկի բարձրացումը պետք է հանգեցնի նրանց աշխատանքի արդյունավետության բարձրացմանը, միանշանակ չէ. «Որպես, օրինակ, Երեւանի քաղաքապետարանի ուռճացված համակարգն է, նույնն էլ այլ համայնքներում է։ Այսինքն լրացուցիչ միջոցների ուղղումը ծառայությունների որակի բարձացման կամ համայնքների զարգացմանը ուղղելը լավ կլիներ, բայց պետք է վստահություն եւ գործիքակազմ նկատեինք»։

Փորձագետը շեշտեց՝ իր համար այդքան կարեւոր չէ տնտեսության ակտիվության ցուցանիշները, որքան կարեւոր է անհրաժեշտ բարեփոխումների նախաձեռնումը, որը մի քանի տարի անց լուրջ փոփոխությունների կբերի։