«Սա ոչ թե բանաձեւ է, այլ Ադրբեջանի կողմից գնված մի փաստաթուղթ». Ի՞նչ է անելու հայկական կողմը
«Առավոտ» թերթը գրում է.
«Այսպիսի հայտարարությունները որեւէ նշանակություն չունեն, դեռ հարց է՝ կընդունվե՞ն, թե՝ ոչ»,-«Առավոտի» հարցին՝ ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ ԵԱՀԿ-ում քննարկման դրված այն բանաձեւը, որում ղարաբաղյան հակամարտության հետ կապված խնդրահարույց ձեւակերպումներ կան, այսպես պատասխանեց Արցախի նախագահ Բակո Սահակյանի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը:
Հիշեցնենք՝ հուլիսի 4-8-ը Լյուքսեմբուրգում ընթացող ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի տարեկան ամառային 28-րդ նստաշրջանին Քաղաքական եւ անվտանգության հարցերի հանձնաժողովում քննարկվեց Ալան Փարելի հեղինակած «Անվտանգության ապահովման հարցում կայուն զարգացման ապահովում, խորհրդարանների դերակատարությունը» խորագրով զեկույցը:
Այստեղ կան խնդրահարույց դրույթներ: Մասնավորապես բանաձեւի 10-րդ կետում նշված է. «Մտահոգություն ենք հայտնում կառուցողական երկխոսության հաստատման համար կայուն զարգացման բացակայության հետ կապված ԵԱՀԿ տարածքում հակամարտող կողմերի միջեւ, մասնավորապես՝ Վրաստանում Աբխազիայի, Ցխինվալիի, Հարավային Օսեթիայի շրջաններում, Դոնեցկում, Լոպանսկում, Ղրիմի Ինքնավար Հանրապետությունում, Անաստոպոլում եւ Լեռնային Ղարաբաղում ու Ադրբեջանի 7 շրջաններում»:
19-րդ դրույթում Վրաստանի, Ուկրաինայի եւ Մոլդովայի հետ մեկ հարթությունում կոչ է արվում հարգել նաեւ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը:
Այս խնդրահարույց ձեւակերպումների հետ կապված մտահոգություններ հայտնեցին ինչպես ԵԱՀԿ ԽՎ-ում հայկական պատվիրակության անդամները, այնպես էլ ԵԱՀԿ այլ պատվիրակներ:
Մասնավորապես այլ երկրների պատվիրակները մտահոգություն հայտնեցին, որ չի կարելի բոլոր այս հակամարտությունները ներկայացնել մեկ պարբերությամբ, քանի որ դրանք առանձին եւ առանձնահատուկ մոտեցման կարիք ունեն:
Հարցին՝ Արցախի իշխանությունները հայտարարությամբ հանդե՞ս են գալու, Դավիթ Բաբայանը պատասխանեց. «Նման բանաձեւերը կարող են ունենալ միայն մեկ ազդեցություն, այդ կառույցի վարկանիշը կտրուկ ընկնելու է: Ուրիշ որեւէ ձեւ չկա: Աոաջին անգամ չէ, երբ այս կառույցում նման բանաձեւեր են քննարկվում:
Սա ոչ թե բանաձեւ է, այլ Ադրբեջանի կողմից գնված մի փաստաթուղթ, որը ներկայացնում են, եւ նրանք ստորագրում են: Նման բանաձեւերին պետք չէ լուրջ վերաբերվել, այլ պետք է հասկանալ, որ սա զուտ քաղաքական խնդիր է, որը նպատակ ունի միայն Ադրբեջանի հավակնությունները եւ փողը: Սա աշխատանք է, որն Ադրբեջանը ֆինանսավորում է: Այսպիսի բանաձեւերը ծնվում են Բաքվում, պարզապես տարածվում են ինչ-ինչ մարդկանց կողմից»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Հրապարակվել է հազար խոշոր հարկատուների ցանկը. վճարված գումարները կազմել են ավելի քան 1 տրլն 946 մլրդ...
Շինարարական ընկերություններին ներկայացվող պահանջները խստացվել են
Դաշնային կառավարությունը պետք է գերմանական ոսկու հայրենիք ամբողջական վերադարձի հստակ ժամանակացույց ն...
Համատեղ ջանքերի շնորհիվ մեզ կհաջողվի նոր մակարդակի բարձրացնել երկկողմ քաղաքական երկխոսությունը․ Փաշի...
Մահացել է Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը
Հունվարի 27-ը Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրն է
Բոլորը պետք է փոխզիջման գնան, ի դեպ` նաեւ ամերիկյան, Վիլնյուսում ասել է Զելենսկին
ԱՄՆ-ում առատ ձյան տեղումների և սառույցի պատճառով 24 նահանգներում արտակարգ դրություն է հայտարարվել
17-ամյա Աննա Զաքարյանը որոնվում է որպես անհետ կորած
Փոսը շրջանցելու համար, վարորդները երթևեկում են հանդիպակաց գոտիով՝ վթարային իրավիճակնեը ստեղծելով մյո...