Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ի՞նչ անել, որ երեխաները հաճախ չհիվանդանան Սթիվեն Սիգալը վաճառում է իր մերձմոսկովյան առանձնատունը Ինտերը հաղթեց Դորտմունդին, բայց դուրս մնաց լավագույն ութնյակից Ես նացիստ կամ հակասեմական չեմ։ Ես սիրում եմ հրեա ժողովրդին. Քանյե Ուեսթ Ռոքֆելլեր կենտրոնը վերածվում է սառցե օլիմպիական օազիսի Սիցիլիայի կենտրոնում գտնվող քաղաքի շենքերի մեծ մասը փլուզման վտանգի տակ է «Սիմֆոնիկ Մանսուրյան». համերգ՝ նվիրված անվանի կոմպոզիտորի ծննդյան օրվան ֆուտզալի Հայաստանի հավաքականը չհաղթեց Լիտվայի ընտրանուն, բայց դուրս եկավ քառորդ եզրափակիչ Հայաստանում կցուցադրվի բեռլինյան թանգարանների հավաքածուն. համագործակցության հուշագիր է ստորագրվել Եվրոպական երկրների ԱԳ նախարարները հաստատել են Իրանի դեմ նոր պատժամիջոցները Կրեմլը նշում է՝ դեռ սպասում է ԱՄՆ ի պատասխանին Պուտինի միջուկային պայմանագրի առաջարկի վերաբերյալ Եվրոպացիները պետք է լիովին ներգրավված լինեն Ուկրաինայի հարցով բանակցություններին. Մակրոն

Ի՞նչ անել, որ երեխաները հաճախ չհիվանդանանՍթիվեն Սիգալը վաճառում է իր մերձմոսկովյան առանձնատունը«Ռեալը» դեռ կարող է հաղթել Չեմպիոնների լիգան այս մրցաշրջանում. Ժոզե ՄոուրինյուԻնտերը հաղթեց Դորտմունդին, բայց դուրս մնաց լավագույն ութնյակիցԵս նացիստ կամ հակասեմական չեմ։ Ես սիրում եմ հրեա ժողովրդին. Քանյե ՈւեսթՌոքֆելլեր կենտրոնը վերածվում է սառցե օլիմպիական օազիսիՀոլի Բերին պատրաստվում է դառնալ ազատ աշխարհի առաջնորդըԼեգենդար Պատրիկ Սուեյզին այլևս չի լինի «Կեղտոտ պարեր» ֆիլմումՍիցիլիայի կենտրոնում գտնվող քաղաքի շենքերի մեծ մասը փլուզման վտանգի տակ է«Սիմֆոնիկ Մանսուրյան». համերգ՝ նվիրված անվանի կոմպոզիտորի ծննդյան օրվանֆուտզալի Հայաստանի հավաքականը չհաղթեց Լիտվայի ընտրանուն, բայց դուրս եկավ քառորդ եզրափակիչՀայաստանում կցուցադրվի բեռլինյան թանգարանների հավաքածուն. համագործակցության հուշագիր է ստորագրվելԵվրոպական երկրների ԱԳ նախարարները հաստատել են Իրանի դեմ նոր պատժամիջոցներըԿրեմլը նշում է՝ դեռ սպասում է ԱՄՆ ի պատասխանին Պուտինի միջուկային պայմանագրի առաջարկի վերաբերյալԵվրոպացիները պետք է լիովին ներգրավված լինեն Ուկրաինայի հարցով բանակցություններին. ՄակրոնՇիրակի մարզը կունենա համայնքային և մասնավոր սպանդանոցներԱրաղչին մեկնում է ԹուրքիաԱլեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում ՌԴ դեսպանինԵրկարաձգվել է ձմեռային զորակոչի ժամկետըՄենք արժանի էինք այս հաղթանակին. Հենրիխ ՄխիթարյանԵվրոպական Միությունը և Ադրբեջանը համաձայնության են եկել սկսել Նախիջևանի երկաթուղու նախագծի իրագործելիության ուսումնասիրության աշխատանքներըՆոր ոստիկանապետն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրելՀայաստանը շարունակում է բանակցել նոր միջուկային ռեակտորի կառուցման հարցումՊԵԿ-ը հորդորում է Ագարակի անցման կետում մաքսային ձևակերպումների համար ներկայացնել ամբողջական փաստաթղթերՀոնկոնգի գիտնականները գործարկել են հորդառատ տեղումները կանխատեսող արհեստական բանականության համակարգԱՄՆ-ում ձնաբքի հետևանքով 73 մարդ է մահացել Դանիայի վարչապետի վարկանիշը կտրուկ աճել է Թրամփի շնորհիվՆԱՏՕ-ն արդյունավետորեն պատրաստվում է Ռուսաստանի հետ հակամարտությանը. ՌԴ ԱԳՆՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են64-ամյա տղամարդը կեղծ օղի էր պատրաստում և իրացնում. Վաղարշապատի համայնքային ոստիկանների բացահայտումըՉինաստանը առաջիկա տարիներին ակտիվորեն կզարգացնի տիեզերական տուրիզմըՔննարկվում է Իրանի նավթի արտահանման արգելափակման հնարավորությունըՎարչապետ Փաշինյանն այցելել է «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոն (տեսանյութ)Նիպահ վիրուսի տարածման ֆոնին ասիական երկրները խստացնում են սահմանային ստուգումներըԱԳՆ գլխավոր քարտուղարը լիտվացի գործընկերներին է ներկայացրել Հարավային Կովկասում զարգացումներըՊարույր Հովհաննիսյանը ՄԱԿ Անվտանգության խորհրդի բաց քննարկմանը ներկայացրել է Հարավային Կովկասում վերջին զարգացումներըՀՀ ԱԳ նախարարն ու ԵԽԽՎ նախագահը քննարկել են տարածաշրջանային զարգացումներըԳազայում պաղեստինյան պետություն չի լինի. ՆեթանյահուԳերմանիայում Հայաստանի և Ադրբեջանի դեսպանները քննարկել են իրավիճակը Հարավային ԿովկասումՀարավային Կորեայի նախկին նախագահի կինը դատապարտվել է 20 ամսվա ազատազրկմանՉկա «Զանգեզուրի միջանցք», կա միայն «TRIPP ուղի». ՄիրզոյանՏեղի է ունեցել Հայաստանի արագ շախմատի առաջնությունը«Սիմֆոնիկ հեքիաթ» ներկայացումները դասական երաժշտությունը մոտեցնում են երեխաներինՄիջուկային համաձայնագրի համար «ժամանակը սպառվում է». ԹրամփԱՄՆ-ը Վենեսուելային կհանձնի առգրավված լցանավերից մեկըԹուրքական հետախուզությունը հայտնել է իրանական լրտեսական ցանցի բացահայտման մասին. TRTՄայիսի 4-ը ոչ աշխատանքային կլինիՆորագյուղում նորարարական թաղամաս է լինելու. շուրջ 155 շենք՝ 65 հազար բնակչի համարՈւկրաինական պատերազմի դադարեցման բանակցություններում տարածքային հարցը մնում է չլուծվածԵԽԽՎ-ի հետ միասին կհաղթահարենք բոլոր հնարավոր հիբրիդային հարձակումները. Միրզոյան
Հայաստան

Ստամբուլի կոնվենցիան ներկայումս գտնվում է վավերացման փուլում․ ԱԳՆ

Կանանց եւ ընտանեկան բռնության կանխարգելման եւ դրա դեմ պայքարի եվրոպական կոնվենցիան (Ստամբուլի կոնվենցիա) ներկայումս Արտաքին գործերի նախարարության նախաձեռնությամբ գտնվում է վավերացման ընթացակարգերի փուլում։ Այս մասին Հայաստան-Եվրոպայի խորհուրդ 2019-2022թթ. Գործողությունների ծրագրում Կանանց եւ ընտանեկան բռնության կանխարգելման ծրագրի պաշտոնական մեկնարկի կապակցությամբ իր ելույթում հայտարարել է ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ավետ Ադոնցը։

«Երկու շաբաթ առաջ Երեւանում արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի եւ Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի տեղակալ Գաբրիելա Բատաինի-Դրագոնիի կողմից տրվեց 2019-2022թթ. Հայաստան-Եվրոպայի խորհուրդ Գործողությունների ծրագրի պաշտոնական մեկնարկը, որը հմտությունների ամրապնդման եւ մեր օրենսդրական դաշտը եվրոպական չափանիշներին համապատասխանեցնելու կարեւոր գործիք է։

Ընթացիկ տարվա ապրիլին Գործողությունների ծրագրում մեկնարկեց դատաիրավական բարեփոխումների բաղադրիչը, որը մեր կառավարության օրակարգի առաջնահերթ ուղղություններից է եւ օժանդակելու է Հայաստանի դատական համակարգի բարենորոգմանը։ Այսօր էլ ազդարարում ենք Կանանց եւ ընտանեկան բռնության կանխարգելման ծրագրի սկիզբը։

Հայաստանը՝ որպես համամարդկային արժեքների, այդ թվում՝ Եվրոպայի խորհրդի սկզբունքների կրող, հավատարիմ է դրանց խթանմանը թե´ ազգային եւ թե´ միջազգային մակարդակներում։ Մենք մեծապես կարեւորում ենք կանանց իրավունքների առաջխաղացումը հասարակական կյանքում, առաջնահերթ՝ ժողովրդավարական գործընթացներում։ Թավշյա հեղափոխության հաջողությունը, որին ամենակտիվ մասնակցությունն ունեցան նաեւ հայ կանայք եւ աղջիկները, դրա վառ ապացույցն է։

Այս փորձը վերահաստատում է պետության եւ հասարակության սոցիալ-քաղաքական կյանքում կանանց առանցքային դերը, հետեւաբար նաեւ կանանց բարոյական եւ ֆիզիկական անվտանգ միջավայրի, հավասար իրավունքների ու հնարավորությունների ապահովման կարեւորությունը։ Սա Հայաստանի կառավարության ծրագրի առաջնահերթություն է։

Հայաստանը 2018թ. հունվարին ստորագրել է Կանանց եւ ընտանեկան բռնության կանխարգելման եւ դրա դեմ պայքարի եվրոպական կոնվենցիան (Կանանց եւ ընտանեկան բռնության կանխարգելման եւ դրա դեմ պայքարի եվրոպական կոնվենցիան կոչվում է նաեւ Ստամբուլի կոնվենցիա, քանի որ ստորագրման է բացվել 2011թ. Ստամբուլում)։ Այդ համատեքստում արտաքին գործերի նախարարության նախաձեռնությամբ կոնվենցիան ներկայումս գտնվում է վավերացման ընթացակարգերի փուլում։ Անցյալ տարվանից գործում է նաեւ կանանց եւ ընտանեկան բռնության կանխարգելման Հայաստանի Հանրապետության օրենքը։

Լիահույս եմ, որ այսօր մեկնարկող Կանանց եւ ընտանեկան բռնության կանխարգելման ծրագիրն ուղի կբացի Եվրոպայի խորհրդի կոնվենցիայի մոտալուտ վավերացման, ինչպես նաեւ կոնվենցիայի դրույթներն ու պրակտիկ գործիքներն ազգային օրենսդրությունում եւ գործնական դաշտում ներդնելու համար։

Հարկ է նշել նաեւ, որ կանանց համար արդարադատության հասանելիության վերաբերյալ մեկ այլ ծրագիր իրականացվում է Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Գործընկերություն հանուն լավ կառավարման» օժանդակ ծրագրի շրջանակում։

Արտաքին գործերի նախարարությունը բարձր է գնահատում Գործողությունների ծրագրին մեր գործընկերների աջակցությունը։ Տվյալ դեպքում՝ Կանանց եւ ընտանեկան բռնության կանխարգելման ծրագրի ֆինանսավորմանը մասնակցել են Գերմանիան, Նորվեգիան, Իռլանդիան, Լիխտենշտայնը։

Մենք վճռական ենք բարելավել նախորդ փուլի Գործողությունների ծրագրի ֆինանսավորման եւ արդյունավետ իրականացման հաջողությունը։ Բավական կլինի նշել միայն, որ նոր մեկնարկած Գործողությունների ծրագրում ապահովված է արդեն սահմանված բյուջեի (19 մլն. եվրո) ավելի քան 50%-ի ֆինանսավորումը։

Ավարտելով՝ արդյունավետ համագործակցություն եմ մաղթում Կանանց եւ ընտանեկան բռնության կանխարգելման ծրագրի շահառու գերատեսչություններին եւ կառույցներին»,-նշել է նա։

Բաժանորդագրվեք Top-News.am-ին Telegram-ում