«ՄԱԶ» ընկերությունը հետաքրքրված է Երևանի տրանսպորտային համակարգի բարեփոխումների ծրագրով
Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանը հանդիպել է ՄԱԶ-ի (Մինսկի ավտոմոբիլային գործարան) ավտոտեխնիկայի ԱՊՀ երկրների վաճառքի ղեկավար Սերգեյ Պապկովիչի հետ, հայտնում են քաղաքապետարանի լրատվական ծառայությունից։
Հակիրճ ներկայացնելով Երևանի տրանսպորտային համակարգի խնդիրներն ու բարեփոխումների ընթացքը՝ Հրաչյա Սարգսյանն ընդգծել է, որ փաթեթն ամբողջությամբ պատրաստ կլինի առաջիկայում: Նաև հավելել է, որ համակարգն ամբողջությամբ փոխվելու է, և ծրագրի իրականացման համար քաղաքապետարանին անհրաժեշտ են լինելու տարբեր տեղատարողությամբ նոր ավտուբուսներ:
Սերգեյ Պապկովիչն իր հերթին ընդգծել է, որ ընկերությունը հետաքրքրված է Երևանի տրանսպորտային համակարգի բարեփոխումների ծրագրով: Խոսելով ընկերության գործունեության մասին՝ նշվել է, որ շուրջ 75 տարվա պատմություն ունեցող ՄԱԶ-ն այսօր զբաղվում է տարբեր մեքենաների, այդ թվում 8, 12 և 18 մետր երկարությամբ ուղևորատար ավտոբուսների արտադրությամբ, որոնք լայն պահանջարկ ունեն եվրոպական մի շարք երկրներում և ԱՊՀ տարածքում: Ավտոբուսները հնարավորություն ունեն աշխատելու ինչպես հեղուկ գազով, այնպես էլ դիզելային վառելիքով:
Քաղաքապետի առաջին տեղակալը նշել է, որ դաշտն ուսումնասիրելու նպատակով պարբերաբար հանդիպումներ են լինում ավտոբուս արտադրող տարբեր ընկերությունների հետ, քննարկվում են ավտոբուսների հետագա սպասարկման և երաշխիքների հետ կապված մանրամասներ:
Հրաչյա Սարգսյանը նշել է, որ քաղաքապետարանը բաց է փոխգործակցության համար և սպասում է Երևանի համար առանձին առաջարկների: Նաև տեղեկացրել է, որ ավտոբուսների ձեռքբերման համար կհայտարարվի բաց մրցույթ, որին կարող են մասնակցել հետաքրքրված բոլոր ընկերությունները:
Բաժանորդագրվեք Top-News.am-ին Telegram-ում


















































Հրապարակվել է հազար խոշոր հարկատուների ցանկը. վճարված գումարները կազմել են ավելի քան 1 տրլն 946 մլրդ...
Շինարարական ընկերություններին ներկայացվող պահանջները խստացվել են
Դաշնային կառավարությունը պետք է գերմանական ոսկու հայրենիք ամբողջական վերադարձի հստակ ժամանակացույց ն...
Համատեղ ջանքերի շնորհիվ մեզ կհաջողվի նոր մակարդակի բարձրացնել երկկողմ քաղաքական երկխոսությունը․ Փաշի...
Մահացել է Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը
Հունվարի 27-ը Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրն է
Բոլորը պետք է փոխզիջման գնան, ի դեպ` նաեւ ամերիկյան, Վիլնյուսում ասել է Զելենսկին
ԱՄՆ-ում առատ ձյան տեղումների և սառույցի պատճառով 24 նահանգներում արտակարգ դրություն է հայտարարվել
17-ամյա Աննա Զաքարյանը որոնվում է որպես անհետ կորած
Փոսը շրջանցելու համար, վարորդները երթևեկում են հանդիպակաց գոտիով՝ վթարային իրավիճակնեը ստեղծելով մյո...