Քիմ Քարդաշյանը 2,7 միլիոն դոլար կստանա որպես փոխհատուցում իրեն հասցված վնասի համար
Ռեալթի-շոուի աստղ Քիմ Քարդաշյանը 2,7 միլիոն դոլար կստանա որպես փոխհատուցում իրեն հասցված վնասի համար Missguided USA ընկերությունից, հուլիսի 4-ին հաղորդել Է TMZ ինտերնետ-ռեսուրսը:
ԱՄՆ-ում դատարանը բավարարել Է 38-ամյա ֆոտոմոդելի եւ հեռուսահաղորդավարի հայցագանգատը, որը հարուցվել Է ընթացիկ տարվա փետրվարին: «Missguided-ը պլատֆորմներում եւ սոցիալական ցանցերում բազմիցս առանց թույլտվության օգտագործել Է Քարդաշյանի անունն ու կերպարը հագուստի վաճառքներն առաջ տանելու նպատակով»,- մեջբերումներ Է անում ռեսուրսը դատարանի վճռից: Նա ուշադրություն Է հրավիրել այն հանգամանքին, որ պատասխանողի կայքում գտնվել են ամբողջ Էջեր՝ նվիրված զգեստների, որոնց ձեւը գործնականում նույնական Է «բարձրաշխարհիկ առյուծուհու» հավաքածուների մոդելներին: Հրապարակման համաձայն՝ Missguided USA-ի գլխավոր մեղքն այն Է, որ նա օգտվել Է Քարդաշյանի եւ նրան նման մանեկենուհիների լուսանկարներից, որպեսզի գնորդների մոտ թյուր տպավորություն ստեղծի, թե իբր Քիմը ֆիրմայի դեմքն Է:
Forbes հանդեսը Քարդաշյանի կարողությունը գնահատում Է 350 միլիոն դոլար՝ նրան դնելով 30-րդ տեղում ամենաբարձր եկամուտներով հռչակավոր անձանց ցուցակում: Հրատարակությունը կարծում Է, որ ֆոտոմոդելի հարստության հիմքը KKW Beauty ընկերությունն Է, որը թողարկում Է կոսմետիկայի հավաքանիներ եւ օծանելիք, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Բաժանորդագրվեք Top-News.am-ին Telegram-ում


















































Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Մինիոնները վերադառնում են
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
Դրամն արժևորվում է՝ գները դրամով թանկանում․ ինչո՞ւ
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 9 մարզերում
ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացի շրջանակում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները