Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ի՞նչ անել, որ երեխաները հաճախ չհիվանդանան Սթիվեն Սիգալը վաճառում է իր մերձմոսկովյան առանձնատունը Ինտերը հաղթեց Դորտմունդին, բայց դուրս մնաց լավագույն ութնյակից Ես նացիստ կամ հակասեմական չեմ։ Ես սիրում եմ հրեա ժողովրդին. Քանյե Ուեսթ Ռոքֆելլեր կենտրոնը վերածվում է սառցե օլիմպիական օազիսի Սիցիլիայի կենտրոնում գտնվող քաղաքի շենքերի մեծ մասը փլուզման վտանգի տակ է «Սիմֆոնիկ Մանսուրյան». համերգ՝ նվիրված անվանի կոմպոզիտորի ծննդյան օրվան ֆուտզալի Հայաստանի հավաքականը չհաղթեց Լիտվայի ընտրանուն, բայց դուրս եկավ քառորդ եզրափակիչ Հայաստանում կցուցադրվի բեռլինյան թանգարանների հավաքածուն. համագործակցության հուշագիր է ստորագրվել Եվրոպական երկրների ԱԳ նախարարները հաստատել են Իրանի դեմ նոր պատժամիջոցները Կրեմլը նշում է՝ դեռ սպասում է ԱՄՆ ի պատասխանին Պուտինի միջուկային պայմանագրի առաջարկի վերաբերյալ Եվրոպացիները պետք է լիովին ներգրավված լինեն Ուկրաինայի հարցով բանակցություններին. Մակրոն

Ի՞նչ անել, որ երեխաները հաճախ չհիվանդանանՍթիվեն Սիգալը վաճառում է իր մերձմոսկովյան առանձնատունը«Ռեալը» դեռ կարող է հաղթել Չեմպիոնների լիգան այս մրցաշրջանում. Ժոզե ՄոուրինյուԻնտերը հաղթեց Դորտմունդին, բայց դուրս մնաց լավագույն ութնյակիցԵս նացիստ կամ հակասեմական չեմ։ Ես սիրում եմ հրեա ժողովրդին. Քանյե ՈւեսթՌոքֆելլեր կենտրոնը վերածվում է սառցե օլիմպիական օազիսիՀոլի Բերին պատրաստվում է դառնալ ազատ աշխարհի առաջնորդըԼեգենդար Պատրիկ Սուեյզին այլևս չի լինի «Կեղտոտ պարեր» ֆիլմումՍիցիլիայի կենտրոնում գտնվող քաղաքի շենքերի մեծ մասը փլուզման վտանգի տակ է«Սիմֆոնիկ Մանսուրյան». համերգ՝ նվիրված անվանի կոմպոզիտորի ծննդյան օրվանֆուտզալի Հայաստանի հավաքականը չհաղթեց Լիտվայի ընտրանուն, բայց դուրս եկավ քառորդ եզրափակիչՀայաստանում կցուցադրվի բեռլինյան թանգարանների հավաքածուն. համագործակցության հուշագիր է ստորագրվելԵվրոպական երկրների ԱԳ նախարարները հաստատել են Իրանի դեմ նոր պատժամիջոցներըԿրեմլը նշում է՝ դեռ սպասում է ԱՄՆ ի պատասխանին Պուտինի միջուկային պայմանագրի առաջարկի վերաբերյալԵվրոպացիները պետք է լիովին ներգրավված լինեն Ուկրաինայի հարցով բանակցություններին. ՄակրոնՇիրակի մարզը կունենա համայնքային և մասնավոր սպանդանոցներԱրաղչին մեկնում է ԹուրքիաԱլեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում ՌԴ դեսպանինԵրկարաձգվել է ձմեռային զորակոչի ժամկետըՄենք արժանի էինք այս հաղթանակին. Հենրիխ ՄխիթարյանԵվրոպական Միությունը և Ադրբեջանը համաձայնության են եկել սկսել Նախիջևանի երկաթուղու նախագծի իրագործելիության ուսումնասիրության աշխատանքներըՆոր ոստիկանապետն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրելՀայաստանը շարունակում է բանակցել նոր միջուկային ռեակտորի կառուցման հարցումՊԵԿ-ը հորդորում է Ագարակի անցման կետում մաքսային ձևակերպումների համար ներկայացնել ամբողջական փաստաթղթերՀոնկոնգի գիտնականները գործարկել են հորդառատ տեղումները կանխատեսող արհեստական բանականության համակարգԱՄՆ-ում ձնաբքի հետևանքով 73 մարդ է մահացել Դանիայի վարչապետի վարկանիշը կտրուկ աճել է Թրամփի շնորհիվՆԱՏՕ-ն արդյունավետորեն պատրաստվում է Ռուսաստանի հետ հակամարտությանը. ՌԴ ԱԳՆՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են64-ամյա տղամարդը կեղծ օղի էր պատրաստում և իրացնում. Վաղարշապատի համայնքային ոստիկանների բացահայտումըՉինաստանը առաջիկա տարիներին ակտիվորեն կզարգացնի տիեզերական տուրիզմըՔննարկվում է Իրանի նավթի արտահանման արգելափակման հնարավորությունըՎարչապետ Փաշինյանն այցելել է «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոն (տեսանյութ)Նիպահ վիրուսի տարածման ֆոնին ասիական երկրները խստացնում են սահմանային ստուգումներըԱԳՆ գլխավոր քարտուղարը լիտվացի գործընկերներին է ներկայացրել Հարավային Կովկասում զարգացումներըՊարույր Հովհաննիսյանը ՄԱԿ Անվտանգության խորհրդի բաց քննարկմանը ներկայացրել է Հարավային Կովկասում վերջին զարգացումներըՀՀ ԱԳ նախարարն ու ԵԽԽՎ նախագահը քննարկել են տարածաշրջանային զարգացումներըԳազայում պաղեստինյան պետություն չի լինի. ՆեթանյահուԳերմանիայում Հայաստանի և Ադրբեջանի դեսպանները քննարկել են իրավիճակը Հարավային ԿովկասումՀարավային Կորեայի նախկին նախագահի կինը դատապարտվել է 20 ամսվա ազատազրկմանՉկա «Զանգեզուրի միջանցք», կա միայն «TRIPP ուղի». ՄիրզոյանՏեղի է ունեցել Հայաստանի արագ շախմատի առաջնությունը«Սիմֆոնիկ հեքիաթ» ներկայացումները դասական երաժշտությունը մոտեցնում են երեխաներինՄիջուկային համաձայնագրի համար «ժամանակը սպառվում է». ԹրամփԱՄՆ-ը Վենեսուելային կհանձնի առգրավված լցանավերից մեկըԹուրքական հետախուզությունը հայտնել է իրանական լրտեսական ցանցի բացահայտման մասին. TRTՄայիսի 4-ը ոչ աշխատանքային կլինիՆորագյուղում նորարարական թաղամաս է լինելու. շուրջ 155 շենք՝ 65 հազար բնակչի համարՈւկրաինական պատերազմի դադարեցման բանակցություններում տարածքային հարցը մնում է չլուծվածԵԽԽՎ-ի հետ միասին կհաղթահարենք բոլոր հնարավոր հիբրիդային հարձակումները. Միրզոյան
Հայաստան

Գյումրիում 40-50 տարվա վաղեմության ոսկրերի հսկա կույտեր են հայտնաբերվել

Նախկին ու լքված գործարանների տարածքները, պարզվում է, միայն իրենց մասնաշենքերի ու գույքի պահպանության խնդիրներով չեն գլխացավանք բնակավայրերի համար: Այն, ինչ հայտաբերեցինք Գյումրիի մսի կոմբինատի կիսաքանդ ու չվերահսկվող տարածքում, անհավատալի էր թաղամասի բնակիչների ու բնապահպանների համար:

Արդեն 30 տարի է՝ մսի կոմբինատը չի աշխատում, բայց գործարանի տարածքում մնում են սպանդի ենթարկված կենդանիների մեծ քանակության ոսկրեր։ Հսկայական կույտերով ոսկրերը որքանո՞վ են վտանգավոր շրջակա միջավայրի համար, առավել ևս, որ հարևանությամբ տներ են կան: Մասնագիտական բացատրություններից պարզ է դառնում, որ կենդանական ոսկրերը տասնամյակներով պահպանում են վնասակարությունը:

Կենդանիների ոսկրերը կարծրացած վիճակում բնության մեջ կարող են պահպանվել հարյուրամյակներով ու հազարամյակներով: Գյումրու ամենահին՝ Մսի կոմբինատ թաղամասում հայտնաբերված և երկրագիտական թանգարանում պահվող մամոնտի ոսկրերը վկայում են այդ մասին։

Այդ գտածոն պատմագիտության ու հնագիտության մեջ արժեքավոր է, ինչը որպես ուսումնասիրության նյութ անհամեմատելի է այն ամենի հետ, ինչը հայտաբերվեց նույն մսի կոմբինատի տարածքում: 30 տարի անց արտադրական թափոնների՝ խոշոր ու մանր եղջերավորների ոսկրերի հսկայական կույտերը տարածվում են մի քանի մետրերով:

«Սա, կարելի է ասել, բացօթյա անասնագերեզմանոց է, որն անթույլատրելի է, այսինքն՝ աշխարհի ոչ մի երկրում, ոչ մի նորմատիվներով չի կարելի կենդանիների ոսկորները, մնացորդները բացօթյա թողնել, որովհետև դա մի քանի տեսակետից վտանգավոր է», – ասում է բնապահպան Գևորգ Պետրոսյանը։

«Նշանակում է՝ մեր քաղաքում էկոլոգիական աղետ է այնքանով, որ բաց երկնքի տակ օրգանական նյութերի քայքայում, փտում է տեղի ունենում արդեն 30-40 տարի», – պարզաբանում է կենսաբանական գիտությունների թեկնածու Անահիտ Գրիգորյանը։

Այն, ինչ տեսան նախկին կոմբիտանի տարածքում, զարմացրեց մասնագետներին: Երբևէ չէին էլ մտածել կամ պատկերացնել, որ կարող է 30 տարի չաշխատող գործարանի կիսաքանդ մասնաշենքերի հարևանությամբ դեռ կենդանիների ոսկրեր լցված լինեն: Սա, ըստ նրանց, լուրջ վտանգ է շրջակայքի համար: Մասնագիտորեն գնահատելով՝ նշում են՝ տասնամյակներ անց էլ կենդանիների մնացորդները շարունակում են իրենց մեջ պարունակել վտանգավոր նյութեր, որոնք արտանետվում են մթնոլորտ:

 Իսկ կոմբինատի տարածքը բաց է բառի բուն իմաստով: Մարդկանց, այդ թվում երեխաների մուտքն ու ելքն ազատ է, որևէ արգելող կամ զգուշացնող ցուցանակ չկա, մասնաշենքերին պահակություն անող՝ ևս:

«Այստեղ կարող են մուտացիայի ենթարկված ինչ-որ բաներ լինել, կարող են փոխանցել որոշակի հիվանդություններ, որովհետև տարածքը բաց է, էստեղ հաստատ առնետներ էլ կան, շներն էլ են մտնում ու կարող են վիրուսներ տարածել», – մեկնաբանել է կենդանաբան Անգին Գրիգորյանը։

Այս կոմբինատի համար էլ թաղամասը նույն անունն է ստացել: Մսի կոմբինատ թաղամասում ապրում են հիմնականում նախկին գործարանի աշխատողները: Պատմում են, որ կենդանիների ոսկրերի վերամշակման արտադրամասեր են ունեցել, որտեղ դրանք վերամշակել են ու ստացել նոր արտադրատեսակներ:

«Հատուկ ցեխ կար, ուտիլի ցեխն էր, այրումով կվերամշակեին, կդարձնեին անասնակեր, նաև կոճակ ու սանր կստանային»,- ասում է մսի կոմբինատի նախկին աշխատողներից մեկը։

«Ունեինք գեղարվեստական ցեխ, էդ ոսկորներից շատ լավ գեղարվեստական իրեր ու արձանիկներ կսարքեին»,- հիշում է թաղամասի բնակիչներից մեկը։

Իսկ այն օրերին, երբ այդ թափոնների վերամշակում էր կատարվում, ոչ միայն իրենց, նաև հարևան թաղամասերում, տհաճ հոտ էր տարածվում: Հետագայում կառուցվել է զտման կայան։

«Գարշահոտությունը տարածվում էր ոչ միայն մսի կոմբինատում, այլև ամբողջ Ստրոմաշինա թաղամասում, հասնում էր մինչև երկաթգծի կայարան, մարդիկ այս թաղամասում խուսափում էին տուն գնելուց»,- հիշում է Անահիտ Գրիգորյանը։

Ըստ կենսաբանների՝ ոսկրերի կույտերը, եթե շերտային ուսումնասիրությունների ենթարկվեն, ապա դրանցում այսօր էլ կհայտնաբերվեն վտանգավոր մանրէներ: Արտաքին շերտը, ըստ մասնագետների, այդքան վտանգ չի ներկայացնում, ինչը չի կարելի ասել միջին շերտի մասին:

«Կույտը, տեսնում եք, ինչքան մեծ է, հետևաբար՝ եթե նույնիսկ վերևից ջերմային ճառագայթների ազդեցության տակ ինչ-որ քայքայում գնա, ներսում՝ ավելի խորը շերտում անպայման նեխում է տեղի ունենում»,- ասում է կենսաբան Անահիտ Գրիգորյանը։

Մսի և պահածոների կոմբինատը լուծարումից հետո մի քանի սեփականատեր է ունեցել, բայց ոչ մեկն արտադրական թափոնների խնդիրը չի լուծել: Իբր անտեսանելի ու աչքից հեռու վայրում կուտակված ոսկրերը, եթե չեն էլ հեռացվել, մաքրվել տարածքից, ապա պետք է գոնե ծածկվեին հողաշերտով:

«Այս ամենն իրենից ներկայացնում է որոշակի հումք, որոշակի արժեք, և պետք է ասել, որ սրանից կարելի է եկամուտ ստանալ, շատ լավ ֆոսֆորական պարարտանյութ կստացվի, որը ՀՀ-ում չկա»,- ասում է բնապահպան Գևորգ Պետրոսյանը։

Թեև սա, ըստ մասնագետների, լավագույն լուծումը չի կարող լինել: Բնապահպաններն ահազանգում են, որ ավելի քան 30 տարի մնացած այս կույտերը վիրուսային հիվանդությունների տարածման օջախ կարող են դառնալ:

 SHANTNEWS.am

Բաժանորդագրվեք Top-News.am-ին Telegram-ում