Սերը տարիք չի հարցնում. Մաքսիմ Գալկինն արել է առաջին Սելֆին Ալլա Պուգաչյովայի հետ
Մաքսիմ Գալկինը եւ Ալլա Պուգաչյովան միասին են արդեն ավելի քան տասնհինգ տարի։ Նրանցից յուրաքանչյուրն իր էջն ունի ինստագրամում, սակայն ամուսինները ոչ մի անգամ համատեղ լուսանկար չէին հրապարակել Ցանցում։ Վերջերս, սակայն, երգիծաբանը ուրախացրել է իր երկրպագուներին կնոջ հետ նկարով, որը նա արել է մեքենայի մեջ՝ տան ճանապարհին։

Մաքսիմի եւ Ալլա Բորիսովնայի երկրպագուները հիացած էին նրանց ուրախ լուսանկարով եւ նշում էին, որ նրանք հրաշալի զույգ են։ Ոմանք մեկնաբանություններում նշում են, որ երգչուհին եւ երգիծաբանը իրենց օրինակով հասարակությանը ապացուցեցին, որ սերը տարիք չի հարցնում։ Չէ որ նրանց տարիքային տարբերությունը 27 տարի է։
Գալկինն ու Պուգաչյովան ապրում են քաղաքի թոհուբոհից հեռու, Մոսկվայի տակ գտնվող Գրյազի իրենց հայտնի դղյակում, որը արտիստը կառուցել է սեփական էսքիզներով։ Նրանք մեծացնում են իրենց երեքամյա զույգերին՝ Գարիին եւ Լիզային, որոնց լուսանկարները զույգը հաճախ է հրապարակում ինստագրամի իրենց էջերում։ Երեխաներին լույս աշխարհ է բերել փոխնակ մայրը։


















































Մահացել է պատմության ամենաազդեցիկ թմրաբարոններից մեկը
Հայկական ֆուտբոլային կառույցը սատարում է Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավար Ֆիլիպ Դիալոյի թեկնած...
ԻՀՊԿ հարված է հասցրել Բահրեյնի ռազմաբազայում տեղակայված ամերիկյան կայաններին
Կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Հակոբ Ազիզյանը
ՆԳՆ նախկին պաշտոնյա, «Ոսկե գնդապետ» Զախարչենկոն, ով կրում է 16 տարվա ազատազրկման պատիժ, ամուսնացել է...
Անկախության հռչակագիրը Սահմանադրության մեջ զետեղելու օրակարգն արդեն ժամանակավրեպ է
Ռոբերտ Արզումանյանը միացել է Գևորգ Ղազարյանի նախաձեռնությանը
Ուկրաինական անօդաչու թռչող սարքերը զանգվածային հարձակում են իրականացրել Ռուսաստանի Ուֆա և Սալավաթ քա...
Երևանի հանրային տրանսպորտում ստվեր չունենք
Ջերմուկ քաղաքում քաղաքացիները տեսանկարահանել են մայր արջին՝ իր ձագերի հետ (տեսանյութ)