Ինչո՞ւ է Անջելինա Ջոլին ամուսնալուծությունից ի վեր միայնակ
Հոլիվուդյան հայտնի դերասանուհի Անջելինա Ջոլին իր նախկին ամուսնուց՝ դերասան Բրեդ Փիթից բաժանվելուց ի վեր ոչ մի տղամարդու հետ չի հանդիպել, գրում է Hollywood Life հարթակը:
Հարթակի տվյալներով՝ 44-ամյա Ջոլին մտադիր չէ մոտ ապագայում հարաբերություններ սկսել: Լուրեր են շրջանառվում այն մասին, թե դերասանուհին դեռևս զգացմունքներ ունի նախկին ամուսնու նկատմամբ և հույս ունի, որ իրենք կրկին կմիանան, սակայն հարթակի աղբյուրը հայտնել է, որ դա միանգամայն հեռու է իրականությունից:
«Անջելինան վայելում է իր աշխատանքն ու երեխաներին: Նա ոչ ոքի հետ չի հանդիպում, և դա նրա որոշումն է: Նա կրկին երջանիկ է և չի կարծում, որ ռոմանտիկ հարաբերություններն իր կյանքն ավելի լիարժեք կդարձնեն»,- ասել է հարթակի աղբյուրը:
Հաղորդվում է, որ Ջոլին հասցնում է իր պարտականությունները կատարել որպես Time պարբերականի խմբագիր և համագործակցել ՄԱԿ-ի հետ: Աղբյուրի խոսքով՝ եթե դերասանուհին համապատասխան տղամարդու հանդիպի, ժամանակ կգտնի նաև անձնական կյանքի համար, սակայն ներկայումս փնտրտուքների մեջ չէ:
Հիշեցնենք, որ 44-ամյա Ջոլին և 55-ամյա Փիթը բաժանվել էին դեռևս 2016թ.-ին՝ 12 տարի տևած հարաբերություններից հետո: Այժմ նախկին ամուսինները դատարանի միջոցով փորձում են համաձայնութայն գալ ունեցվածքի բաժանման և 6 երեխաների խնամակալությունը ստանձնելու հարցում:


















































Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Մինիոնները վերադառնում են
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
Դրամն արժևորվում է՝ գները դրամով թանկանում․ ինչո՞ւ
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 9 մարզերում
ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացի շրջանակում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները