Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ի՞նչ անել, որ երեխաները հաճախ չհիվանդանան Սթիվեն Սիգալը վաճառում է իր մերձմոսկովյան առանձնատունը Ինտերը հաղթեց Դորտմունդին, բայց դուրս մնաց լավագույն ութնյակից Ես նացիստ կամ հակասեմական չեմ։ Ես սիրում եմ հրեա ժողովրդին. Քանյե Ուեսթ Ռոքֆելլեր կենտրոնը վերածվում է սառցե օլիմպիական օազիսի Սիցիլիայի կենտրոնում գտնվող քաղաքի շենքերի մեծ մասը փլուզման վտանգի տակ է «Սիմֆոնիկ Մանսուրյան». համերգ՝ նվիրված անվանի կոմպոզիտորի ծննդյան օրվան ֆուտզալի Հայաստանի հավաքականը չհաղթեց Լիտվայի ընտրանուն, բայց դուրս եկավ քառորդ եզրափակիչ Հայաստանում կցուցադրվի բեռլինյան թանգարանների հավաքածուն. համագործակցության հուշագիր է ստորագրվել Եվրոպական երկրների ԱԳ նախարարները հաստատել են Իրանի դեմ նոր պատժամիջոցները Կրեմլը նշում է՝ դեռ սպասում է ԱՄՆ ի պատասխանին Պուտինի միջուկային պայմանագրի առաջարկի վերաբերյալ Եվրոպացիները պետք է լիովին ներգրավված լինեն Ուկրաինայի հարցով բանակցություններին. Մակրոն

Ի՞նչ անել, որ երեխաները հաճախ չհիվանդանանՍթիվեն Սիգալը վաճառում է իր մերձմոսկովյան առանձնատունը«Ռեալը» դեռ կարող է հաղթել Չեմպիոնների լիգան այս մրցաշրջանում. Ժոզե ՄոուրինյուԻնտերը հաղթեց Դորտմունդին, բայց դուրս մնաց լավագույն ութնյակիցԵս նացիստ կամ հակասեմական չեմ։ Ես սիրում եմ հրեա ժողովրդին. Քանյե ՈւեսթՌոքֆելլեր կենտրոնը վերածվում է սառցե օլիմպիական օազիսիՀոլի Բերին պատրաստվում է դառնալ ազատ աշխարհի առաջնորդըԼեգենդար Պատրիկ Սուեյզին այլևս չի լինի «Կեղտոտ պարեր» ֆիլմումՍիցիլիայի կենտրոնում գտնվող քաղաքի շենքերի մեծ մասը փլուզման վտանգի տակ է«Սիմֆոնիկ Մանսուրյան». համերգ՝ նվիրված անվանի կոմպոզիտորի ծննդյան օրվանֆուտզալի Հայաստանի հավաքականը չհաղթեց Լիտվայի ընտրանուն, բայց դուրս եկավ քառորդ եզրափակիչՀայաստանում կցուցադրվի բեռլինյան թանգարանների հավաքածուն. համագործակցության հուշագիր է ստորագրվելԵվրոպական երկրների ԱԳ նախարարները հաստատել են Իրանի դեմ նոր պատժամիջոցներըԿրեմլը նշում է՝ դեռ սպասում է ԱՄՆ ի պատասխանին Պուտինի միջուկային պայմանագրի առաջարկի վերաբերյալԵվրոպացիները պետք է լիովին ներգրավված լինեն Ուկրաինայի հարցով բանակցություններին. ՄակրոնՇիրակի մարզը կունենա համայնքային և մասնավոր սպանդանոցներԱրաղչին մեկնում է ԹուրքիաԱլեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում ՌԴ դեսպանինԵրկարաձգվել է ձմեռային զորակոչի ժամկետըՄենք արժանի էինք այս հաղթանակին. Հենրիխ ՄխիթարյանԵվրոպական Միությունը և Ադրբեջանը համաձայնության են եկել սկսել Նախիջևանի երկաթուղու նախագծի իրագործելիության ուսումնասիրության աշխատանքներըՆոր ոստիկանապետն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրելՀայաստանը շարունակում է բանակցել նոր միջուկային ռեակտորի կառուցման հարցումՊԵԿ-ը հորդորում է Ագարակի անցման կետում մաքսային ձևակերպումների համար ներկայացնել ամբողջական փաստաթղթերՀոնկոնգի գիտնականները գործարկել են հորդառատ տեղումները կանխատեսող արհեստական բանականության համակարգԱՄՆ-ում ձնաբքի հետևանքով 73 մարդ է մահացել Դանիայի վարչապետի վարկանիշը կտրուկ աճել է Թրամփի շնորհիվՆԱՏՕ-ն արդյունավետորեն պատրաստվում է Ռուսաստանի հետ հակամարտությանը. ՌԴ ԱԳՆՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են64-ամյա տղամարդը կեղծ օղի էր պատրաստում և իրացնում. Վաղարշապատի համայնքային ոստիկանների բացահայտումըՉինաստանը առաջիկա տարիներին ակտիվորեն կզարգացնի տիեզերական տուրիզմըՔննարկվում է Իրանի նավթի արտահանման արգելափակման հնարավորությունըՎարչապետ Փաշինյանն այցելել է «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոն (տեսանյութ)Նիպահ վիրուսի տարածման ֆոնին ասիական երկրները խստացնում են սահմանային ստուգումներըԱԳՆ գլխավոր քարտուղարը լիտվացի գործընկերներին է ներկայացրել Հարավային Կովկասում զարգացումներըՊարույր Հովհաննիսյանը ՄԱԿ Անվտանգության խորհրդի բաց քննարկմանը ներկայացրել է Հարավային Կովկասում վերջին զարգացումներըՀՀ ԱԳ նախարարն ու ԵԽԽՎ նախագահը քննարկել են տարածաշրջանային զարգացումներըԳազայում պաղեստինյան պետություն չի լինի. ՆեթանյահուԳերմանիայում Հայաստանի և Ադրբեջանի դեսպանները քննարկել են իրավիճակը Հարավային ԿովկասումՀարավային Կորեայի նախկին նախագահի կինը դատապարտվել է 20 ամսվա ազատազրկմանՉկա «Զանգեզուրի միջանցք», կա միայն «TRIPP ուղի». ՄիրզոյանՏեղի է ունեցել Հայաստանի արագ շախմատի առաջնությունը«Սիմֆոնիկ հեքիաթ» ներկայացումները դասական երաժշտությունը մոտեցնում են երեխաներինՄիջուկային համաձայնագրի համար «ժամանակը սպառվում է». ԹրամփԱՄՆ-ը Վենեսուելային կհանձնի առգրավված լցանավերից մեկըԹուրքական հետախուզությունը հայտնել է իրանական լրտեսական ցանցի բացահայտման մասին. TRTՄայիսի 4-ը ոչ աշխատանքային կլինիՆորագյուղում նորարարական թաղամաս է լինելու. շուրջ 155 շենք՝ 65 հազար բնակչի համարՈւկրաինական պատերազմի դադարեցման բանակցություններում տարածքային հարցը մնում է չլուծվածԵԽԽՎ-ի հետ միասին կհաղթահարենք բոլոր հնարավոր հիբրիդային հարձակումները. Միրզոյան
Հայաստան

Թեհրանը կմրցի՞ Հայաստանի գազի մոսկովյան գնի հետ

«Ժամանակ» թերթը գրում է.

«Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն Իրան կատարած այցի ընթացքում հանդիպել է Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հետ և քննարկել թե՛ երկկողմ, թե՛ ռեգիոնալ, միջազգային ընդգրկման հարցեր: Մհեր Գրիգորյանն Իրան է այցելել հայ-իրանական տնտեսական հանձնաժողովի 16-րդ նիստի համար: Հայաստանի փոխվարչապետի իրանյան այցին զուգահեռ տեղի էին ունենում Հայաստանի վարչապետի հեռախոսազրույցները ԵՏՄ երկրների նախագահների հետ, առայժմ բացառությամբ Պուտինի: Դրանց ընթացքում Նիկոլ Փաշինյանը խոսել է հոկտեմբերի 1-ին Երևանում սպասվող ԵՏՄ Վեհաժողովի մասին: Հայաստանը նախագահող երկիր է, և Վեհաժողովի օրակարգի ձևավորումը, իհարկե, առաջին հերթին նախագահող երկրի պատասխանատվությունն է:

Սրանով հանդերձ, արդյոք Երևանը ձգտո՞ւմ է օրակարգ ներառել գազի գնագոյացման խնդիրը, ինչը ԵՏՄ մակարդակով առաջնահերթություն դիտարկելու մասին Նիկոլ Փաշինյանը հայտարարել է մի քանի անգամ, տարբեր առիթներով: Երևանի դիրքորոշումն այն է, որ պետք է միասնական գնագոյացման շուկա և մեխանիզմ, որը թույլ կտա հավասարեցնել ԵՏՄ երկրների հնարավորություններն ու պայմանները, այլապես միասնական տարածությունը կորցնում է իմաստը:

Մյուս կողմից աներկբա է, որ դա ՌԴ համար կնշանակի առնվազն ԵՏՄ երկրների նկատմամբ կորցնել գազային գործիքը, մահակը, այդ թվում, իհարկե, Հայաստանի նկատմամբ: Ավելին, թեման հատկապես զգայուն է Հայաստանի առումով, և հատկապես թավշյա հեղափոխությունից հետո: Այդ ուղղությամբ Երևանն ու Մոսկվան բանակցության մեջ են արդեն մի քանի ամիս: Բանակցությունը գազի գնի շուրջ է, սակայն չկա որոշակիություն, թե ո՞ւր կգնա այդ գինը բանակցության արդյունքում՝ վե՞ր, թե՞ վար, և որն է լինելու որևէ ուղղությամբ գնալու, այսպես ասած, գինը:

Այս տեսանկյունից Երևանի խաղաքարտը կարող է լինել Իրանը, եթե համաձայնի ռուսականի հանդեպ մրցունակ գնով գազ մատակարարել Հայաստան, ինչը թույլ կտա վստահ խոսել ՌԴ հետ բանակցությունում՝ իմանալով, որ գնի շուրջ պայմանավորվածության չգալու դեպքում Հայաստանը չի մնա առանց գազ, և Իրանը կապահովի շահեկան մատակարարում: Երևանն ու Թեհրանը այս թեման շոշափեցին դեռևս փետրվարին, երբ Նիկոլ Փաշինյանն այցելել էր Իրան: Այդ իմաստով եղան քաղաքական հնչեղ հայտարարություններ, սակայն ինչ գործնական շարունակություն կա այդ մասով, հայտնի չէ: Այդ առումով էլ հետաքրքիր է, թե Մհեր Գրիգորյանի այցի ընթացքում արդյոք շոշափվե՞լ է այդ թեման, եթե ոչ հանձնաժողովի նիստում անմիջապես, ապա գոնե Իրանի նախագահի հետ հանդիպման ընթացքում: Թեհրանը պատրա՞ստ է նպաստել Երևանի դիրքերին՝ գազի գնի շուրջ Մոսկվայի հետ բանակցությանը»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Բաժանորդագրվեք Top-News.am-ին Telegram-ում