Բարի Ալիբասովը խափանել է «На самом деле» հաղորդման նկարահանումները, որտեղ պետք է խոսվեր իր թունավորման մասին
Հայտնի երաժշտական պրոդյուսեր Բարի Ալիբասովը խափանել է ռուսական Առաջին ալիքով հեռարձակվող «Իրականում» («На самом деле») հաղորդման նկարահանումները՝ հաղորդմանը չներկայանալով, հաղորդում է ria.ru-ն:
Աղբյուրի տեղեկություններով՝ թոք-շոուի շրջանակում պրոդյուսերը պետք է ստի դետեկտորի միջոցով պատասխաներ իր թունավորման մասին հարցերին։ Նկարահանումներից առաջ ստուդիայում հավաքվել էին փորձագետներ ու Ալիբասովի մտերիմները, այդ թվում՝ պրոդյուսերի որդին։
«Ինչ-որ պահի պարզ դարձավ, որ ֆորսմաժորային իրավիճակ է ստեղծվել»,- հայտնել է հաղորդման հանդիսականներից մեկը: Նրա խոսքով՝ փորձագետներին առաջարկել են հանդերձարաններում նստել:
Հաղորդման ղեկավարությունը զանգահարել է Ալիբասովին, սակայն միայն մի քանի ժամ անց նոր պարզ է դարձել, որ պրոդյուսերը վատ ինքնազգացողության պատճառով չի կարող ներկա գտնվել հաղորդման նկարահանումներին:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ալիբասովը ծանր վիճակով հիվանդանոց էր տեղափոխվել այն բանից հետո, երբ խողովակներ մաքրելու համար նախատեսված հեղուկ էր խմել՝ շփոթելով այն հյութի հետ։ Բժիշկները նրա մոտ կերակրափողի 4-րդ աստիճանի, ստամոքսի 2-րդ աստիճանի և շնչառական ուղիների այրվածքներ էին ախտորոշել։ Սակայն շատերը պնդում են, որ նա դա «փիառի» նպատակով է արել:
Բաժանորդագրվեք Top-News.am-ին Telegram-ում


















































Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Մինիոնները վերադառնում են
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
Դրամն արժևորվում է՝ գները դրամով թանկանում․ ինչո՞ւ
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 9 մարզերում
ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացի շրջանակում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները