ԱՄՆ-ում 340 կգ կշռող կինը նիհարել շուրջ 270 կգ-ով
ԱՄՆ-ի Տենեսի նահանգի 51-ամյա բնակչուհի Միլա Կլարկը նիհարել է շուրջ 270 կգ-ով և այժմ իր նախկին քաշից թեթև է 5 անգամ: Այս մասին հայտնում է LADbible-ն:
Կլարկը կշռում էր 340 կգ և 3 տարի շարունակ գամված էր մահճակալին: Գիրության պատճառով նա չէր կարողանում ինքնուրույն տեղաշարժվել, իսկ նրա ոտքերի վրա ձևավորվել էր լիմֆեդեմա (արտազատվող տարածությունում սպիտակուցներով հարուստ հեղուկի կուտակում):
Կինն իրեն դժբախտ էր զգում և ամեն օր կրկնում էր, որ կարողանում է միայն ուտել և քնել: Միլան կարողացել է պայքարել գիրության դեմ` մասնակցելով My 600lb Life ռեալիթի շոուին, որը հեռարձակվում է TLC հեռուստաընկերությամբ:
Սկզբում ամերիկուհին նիհարել է 50 կգ-ով` ճիշտ սննդակարգի օգնությամբ, ապա բժիշկները հեռացրել են ավելորդ գոյացությունները, որից հետո Միլան կարողացել է ինքնուրույն տեղաշարժվել:
Բացի այդ, հեռացվել է Կլարկի ավելորդ մաշկը, կատարվել է քաշի կորուստի մի շարք վիրահատություններ, ինչպես նաև ծնկի պրոթեզավորում: Նիհարելու գործընթացը տևել է շուրջ 3 տարի: Այժմ Միլան կշռում է 70 կգ:


















































Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Մինիոնները վերադառնում են
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
Դրամն արժևորվում է՝ գները դրամով թանկանում․ ինչո՞ւ
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 9 մարզերում
ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացի շրջանակում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները