Ռուսաստանի ամենաազդեցիկ հայերն՝ ըստ GQ-ի
Հայտնի տղամարդկանց GQ ամսագրի ռուսական տարբերակը ներկայացրել է «2019 թվականի Ռուսաստանի ամենաազդեցիկ մարդկանց» վարկանշային աղյուսակը:
Վարկանշային աղյուսակում տեղ են գտել նաև տարբեր ոլորտներ ներկայացնող հայազգի հայտնի ռուսաստանցիները։
Մասնավորապես, ամենաազդեցիկ մարդկանց վարկանշային աղյուսակի «բիզնես» անվանակարգում պարբերականը ներառել է «ՌԵՍՈ-Գարանտիա» ապահովագրական ընկերության ղեկավար Սերգեյ Սարկիսովի անունը, իսկ «մեդիա» անվանակարգում ամենաազդեցիկն է ճանաչվել Russia Today-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը:

Ցուցակում տեղ են գտել նաև iMall.eu շոփինգ-ստարտափի ղեկավար Մարտին Ավետիսյանը (նորաձևություն), «Հերմիտաժ»-ի տնօրեն Միխայիլ Պիոտրովսկին (մշակույթ), ռեստորանի սեփականատերեր Արամ Մնացականովը և Ալեքսանդր Օգանեզովը (սնունդ), ինչպես նաև տեսաբան-բյուրեղագետ, պրոֆեսոր Արտյոմ Օհանովը (տեխնոլոգիաներ):
Հայկական արմատներով Միխայիլ Պիոտրովսկին

Արտյոմ Օհանովը

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ամերիկացի թենիսիստուհի, ամերիկահայ գործարար Ալեքսիս Օհանյանի կինը ՝ Սերենա Ուիլյամսը, ամերիկյան GQ ամսագրի վարկածով «Տարվա կին» (տարվա չեմպիոն) է ճանաչվել:


















































Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Մինիոնները վերադառնում են
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
Դրամն արժևորվում է՝ գները դրամով թանկանում․ ինչո՞ւ
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 9 մարզերում
ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացի շրջանակում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները