«Ջին Քերոլն իմ ճաշակով չէ». Թրամփը՝ ի պատասխան սեռական ոտնձգություն կատարելու մեղադրանքների
Ի պատասխան 1990-ական թվականներին Նյու Յորքի խանութներից մեկում ամերիկյան Elle ամսագրի լրագրող Ջին Քերոլի հանդեպ սեռական ոտնձգություն կատարելու մեղադրանքների՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ նա իր «ճաշակով չէ», հաղորդում է The Guardian-ը:
«Ամենայն հարգանքով հայտարարում եմ, որ առաջինը՝ նա իմ ճաշակով չէ, և երկրորդ՝ նման բան երբեք տեղի չի ունեցել»,-ասել է ԱՄՆ նախագահը Սպիտակ տանը The Hill-ին տված հարցազրույցի ժամանակ:
Ավելի վաղ, Ջին Քերոլն իր գրքում պատմել էր, որ Դոնալդ Թրամփին հանդիպել է 1995 կամ 1996 թվականին՝ Նյու Յորքի Bergdorf Goodman հանրախանութում: Կնոջ պնդմամբ՝ ԱՄՆ նախագահն իրեն տարել է ներքնազգեստների բաժնի հանդերձարան և սեռական ոտնձգություն կատարել: Մինչ այդ Թրամփն իրեն դիմել է ինչ-որ կնոջ համար նվեր գնելու խորհուրդ ստանալու նպատակով:
Հերքելով մեղադրանքները՝ Թրամփը հայտարարել է, որ կինը «բացարձակապես ստում» է:
«Ես այդ կնոջ մասին ոչինչ չգիտեմ: Ես նրան չեմ ճանաչում: Սարսափելի է, որ մարդիկ կարող են նման հայտարարություններ տարածել»,- հայտնել է ԱՄՆ նախագահը:


















































Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Մինիոնները վերադառնում են
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
Դրամն արժևորվում է՝ գները դրամով թանկանում․ ինչո՞ւ
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 9 մարզերում
ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացի շրջանակում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները