«Քեւին Սփեյսին համասեռամոլ է». հրապարակել է դա հաստատող նամակագրությունը
Մի քանի սեքս-սկանդալի պատճառով Քեւին Սփեյսին «պերսոնա նոն գրատա» է դարձել համաշխարհային կենեմատոգրաֆիայում։ Միջադեպերից մեկն առնչվում է նրա ոտնձգություններին Նանտակետի բարի անչափահաս այցելուի (այդ պահին) նկատմամբ։
«Քարտե տնակ»-ի աստղը հերքում է իր մեղքը, սակայն ինչպես գրում է TMZ-ն, բոլորովին վերջերս դերասանի դեմ անվիճելի ապացույցներ են ի հայտ եկել։ Խոսքը հաղորդագրությունների սքրինշոթերի մասին է, որոնք երիտասարդն ուղարկել է իր ընկերուհուն այն ժամանակ, երբ Սփեյսին բարում հետապնդել է իրեն։
«Քեւին Սփեյսին համասեռամոլ է»,- այդ նամակարգրության ընթացքում հայտնել է երիտասարդը։ Ենթադրյալ տուժածը նկարագրում է ծանոթության պահը. տղամարդը, որը նման էր Սփեյսիին (եւ պարզվեց՝ նա է), նրանից հեռախոսահամար է խնդրել, ապա առաջարկել միասին հեռանալ։ Համաձայնություն չստանալով՝ տղամարդը սկսել է անվայել կերպով դիպչել նրան։ Տուժողը հաղորդագրություններ է ուղարկել ոչ միայն ընկերուհուն, այլեւ մի քանի ընկերների. «Ես լուրջ եմ գրում։ Եվս մեկ վայրկյան, եւ ես զանգահարում եմ մայրիկին։ Ես լուրջ եմ գրում, շատ լուրջ։ Երդվում են բոլորին... Ես հարբել եմ, բայց չեմ ցանկանում քնել նրա հետ»։
Կինոաստղւ փաստաբանները պնդում են, որ նամակագրությունը կեղծ է։ Հաղորդագրությունների մեծ մասն ամսաթիվ եւ ժամ չունի։ Պաշտպանական կողմը ենթադրում է, որ մեղադրողը ջնջել է մյուս պատասխանները, որոնք կարող էին փոխել ընդհանուր կոնտեքստը։
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Սփեյսին մեղադրվում էր քրեական հանցագործության մեջ՝ 2016թ.-ին Մասաչուսեթսում դեռահասի նկատմամբ ենթադրյալ սեռական բռնության համար։ Վատ համբավի պատճառով «Գեղեցկություն ամերիկյան ձեով» ֆիլմի աստղը մոտ ապագայում ոչ մի լուրջ նախագիծ չունի։


















































Հրապարակվել է հազար խոշոր հարկատուների ցանկը. վճարված գումարները կազմել են ավելի քան 1 տրլն 946 մլրդ...
Շինարարական ընկերություններին ներկայացվող պահանջները խստացվել են
Համատեղ ջանքերի շնորհիվ մեզ կհաջողվի նոր մակարդակի բարձրացնել երկկողմ քաղաքական երկխոսությունը․ Փաշի...
Դաշնային կառավարությունը պետք է գերմանական ոսկու հայրենիք ամբողջական վերադարձի հստակ ժամանակացույց ն...
Մահացել է Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը
Բոլորը պետք է փոխզիջման գնան, ի դեպ` նաեւ ամերիկյան, Վիլնյուսում ասել է Զելենսկին
ԱՄՆ-ում առատ ձյան տեղումների և սառույցի պատճառով 24 նահանգներում արտակարգ դրություն է հայտարարվել
Հունվարի 27-ը Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրն է
Փոսը շրջանցելու համար, վարորդները երթևեկում են հանդիպակաց գոտիով՝ վթարային իրավիճակնեը ստեղծելով մյո...
17-ամյա Աննա Զաքարյանը որոնվում է որպես անհետ կորած