Ադելն ամուսնալուծությունից հետո նիհարել է 10 կգ
Ամուսնալուծությունից հետո Ադելը զգալիորեն նիհարել է, գրում է woman.ru-ն։
Այս տարվա ապրիլին երգչուհու ներկայացուցիչը հայտնել էր, որ Ադելը և նրա ամուսինը՝ ամերիկացի գործարար Սայմոն Կոնեկին, երեք տարվա ամուսնությունից հետո որոշել են ամուսնալուծվել։
«Ադելը և նրա ամուսինը որոշել են ամուսնալուծվել, սակայն նրանք միասին կմեծացնեն իրենց որդուն։ Նրանք խնդրում են հարգել իրենց անձնական կյանքի իրավունքը և թեմայի շուրջ այլ մեկնաբանություններ չպահանջել»,- ասված էր ներկայացուցչի պաշտոնական հաղորդագրության մեջ։
Սակայն երևում է՝ ամուսնալուծությունը լավ է անդրադարձել Ադելի վրա։ The Sun պարբերականի աղբյուրը նշել է, որ երգչուհին պիլատեսի շնորհիվ նիհարել է ավելի քան 10 կիլոգրամ։
«Ադելը հոգ է տանում իր մասին։ Դա հիմա ամենաառաջնայինն է։ Երգչուհին նաև շատ ժամանակ է անցկացնում որդու՝ Անջելոյի հետ։ Նրան բացարձակապես չի լարում մարզումների նոր ռեժիմը, առավել ևս, որ այն արդեն նման տպավորիչ արդյունքներ է տվել։ Ադելը նոր կյանք է սկսել»,-հայտնել է պարբերականի աղբյուրը։
Նա իր «նոր» տեսքով հայտնվել է Լոնդոնում Spice Girls խմբի համերգին:


















































Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Մինիոնները վերադառնում են
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
Դրամն արժևորվում է՝ գները դրամով թանկանում․ ինչո՞ւ
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 9 մարզերում
ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացի շրջանակում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները