Բարի Ալիբասովը վռնդել է որդուն և նրան զրկել ժառանգությունից
ՌԴ հայտնի երաժիշտ, կոմպոզիտոր և պրոդյուսեր Բարի Ալիբասովը հիվանդանոցից դուրս գրվելուց և տուն վերադառնալուց հետո հայտարարել է, որ տանից վտարել է իր որդուն և զրկել նրան ժառանգությունից: Պատճառը որդու պահվածքն է, որը հոր հիվանդանոցում գտնված ժամանակահատվածում սկսել էր ժառանգությունը բաժանել: Այս մասին հայտնում է News.ru-ն:
Ալիբասովը նշել է, որ ժառանգությունը բաժին կհասնի բարի մարդկանց: Նա հավելել է, որ երբեք ոչինչ չի խնդրել իր ծնողներից: Մայրը գաղտնի նրան տվել է 10 ռուբլի, հայրը` 15 ռուբլի` բնակության և ուսանելու համար: Այժմ երաժիշտն ունի էլիտար երեք բնակարան Մոսկվայի կենտրոնում:
Հիշեցնենք, որ 71-ամյա Ալիբասովը հիվանդանոց էր տեղափոխվել հունիսի 4-ին: Նա շփոթել էր հյութն ու խողովակներ մաքրելու հեղուկը` ստանալով ստամոքսի 4-րդ կարգի այրվածքներ: Նրա բժիշկը` Վիկտոր Շիլովը, հայտնել էր, որ քիմիական նյութը ներթափանցել է օրգանի գրեթե բոլոր հյուսվածքները:


















































Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Մինիոնները վերադառնում են
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
Դրամն արժևորվում է՝ գները դրամով թանկանում․ ինչո՞ւ
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 9 մարզերում
ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացի շրջանակում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները