Հայտնի է կանանց սթրեսի հիմնական աղբյուրը
Կանանց մոտ սթրեսի հորմոնի ամենաբարձր մակարդակը գրանցվում է ոչ թե աշխատանքի վայրում կամ հասարակական տրանսպորտում, այլ տանը: Նման եզրահանգման են եկել Փենսիլվանիայի համալսարանի գիտնականները:
Ի տարբերություն տղամարդկանց, որոնք ասում են, որ հաճախ իրենց ավելի հարմարավետ են զգում տանը, կանայք խոստովանում են, որ իրենց ավելի լավ են զգում հենց աշխատավայրում:
Փորձարկմանը 122 կանայք են մասնակցել, որոնց մոտ գիտնականները չափել են կորտիզոլի մակարդակը ինչպես հանգստյան, այնպես էլ աշխատանքային օրերին: Արդյունքում հայտնաբերվել է, որ աշխատանքի ընթացքում սթրեսային հորմոնի մակարդակը եղել է նվազագույնը, այն դեպքում, երբ տանը գտնվելու ժամանակ կորտիզոլի մակարդակը չափազանց բարձր է եղել:
Գիտնականների կարծիքով, նման օրինաչափությունը համապատասխանել է նույնիսկ այն կանանց դեպքում, որոնք իրենց երջանիկ կին և մայր են համարել:
Փորձագետներն այս երևույթը բացատրել են այն փաստով, որ աշխատանքային օրվա ավարտից հետո կանայք, որպես կանոն, հոգեպես և ֆիզիկապես հոգնած լինելով հանդերձ, անցնում են տան մաքրության և սննդի պատրաստման աշխատանքներին:
Շատ աշխատող կանայք պատասխանատվություն են կրում իրենց երեխաների, ամուսնու, տան և իրենք իրենց համար, և այդ աշխատանքը նրանց հյուծում է:


















































Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Մինիոնները վերադառնում են
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
Դրամն արժևորվում է՝ գները դրամով թանկանում․ ինչո՞ւ
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 9 մարզերում
ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացի շրջանակում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները