Ինքնաթիռը, որում երեխաների հետ եղել է Կիրկորովը վայրէջքի ժամանակ վթարային իրավիճակում է հայտնվել
Ռուսական էստրադայի արքա Ֆիլիպ Կիրկորովը երեխաների հետ Բուլղարիայում տեղի ունեցած հյուրախաղերից հետո Ռուսաստան վերադառնալիս է եղել, սակայն ինքնաթիռը հայտնվել է վթարային իրավիճակում։
Շասիով հարվածելով թռիչքուղուն ինքնաթիռը կոշտ վայրէջք է կատարել որից հետո երկրորդ շրջանն է կատարել Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում: Արտակարգ իրավիչակը օդաչուներին ստիպել է երկրորդ պտույտ կատարել։ Ի ուրախություն ուղեւորներից ոչ ոք չի տուժել, չնայած նրանցից շատերը վախեցել են։ Բորտուղեկցորդները փորձել են հանգստացնել խուճապի մատնված մարդկանց։ Երկրորդ փորձից անձնակազմին հաջողվել է վայրէջք կատարել:
Ֆիլիպ Կիրկորովը կիսվել է տեղի ունեցածի մասին, որը կարող էր իրական ողբերգություն դառնալ։ Երգչի խոսքերով նրա երեխաները՝ Մարտինն ու Ալլա Վիկտորիան շատ են վախեցել։
«Ուժեղ հարված է եղել, որից հետո միանգամից կրկին երկինք բարձրացանք։ Պրոֆեսիոնալ օդաչուները կարողացան դուրս գալ ստեղծված իրավիճակից։ Երեխաներս, իհարկե, վախեցան։ Մենք Բուլղարիայի հյուրախաղերից թռչում էինք ողջ ընտանիքով եւ ողջ թիմով․․․», - Ֆիլիպ Կիրկորովին ցիտում է «Говорит Москва» ռադիոն։
Նշենք, որ Ֆիլիպ Կիրկորովը հայրենիքում անցկացրել է 10 օր։ Նա ելույթ է ունեցել Սոֆիայում, Բուգասում, Վարնայում եւ Բուլղարիայի այլ քաղաքներում։ Բացի աշխատանքից նա նաեւ երեխաների հետ զբոսնելու ժամանակ է գտել։


















































Հավանաբար ԱԱԾ աշխատողները գտել իշխանությանը լոյալ քահանաների, իրենց են դիմել, ինձ չեն դիմել. Տեր Նշա...
Քարից մինչև արձան. Գիտնականները առաջին անգամ ցույց են տվել Զատկի կղզում մոայիի ստեղծումը
Զորականում ուսանողին ծեծի ենթարկած դեռահասներն ազատության մեջ են
Մայր Աթոռի հայտարարությունը
44-օրյա պատերազմը սկսվել է երկու պատճառով․ Հայաստանի խորհրդարանի փոխնախագահ
Խիստ ծանր հիվանդություններից բացի բոլորը պետք է զորակոչվեն բանակ․ Գեղամ Նազարյան
54-ամյա Քրիստինա Օրբակայտեն լողազգեստով ցուցադրել է կազմվածքը
Հայտնի է երկրի ամենախիտ բնակեցված քաղաքը
«Հերյուրանք է». Գագիկ Բեգլարյանը՝ Ավինյանի համար ձայներ ապահովելու եւ փողերի լվացման մասին
«Միսս Անգլիա» մրցույթում առաջին բացահայտ նույնասեռական հաղթողը պատմել է, որ իրեն «ծաղրել են» իր սեռա...