Մեգան Մարքլը և արքայազն Հարին ցույց են տվել իրենց առաջնեկի նոր լուսանկարը
Սասեքսի դքսուհի Մեգան Մարքլը և բրիտանացի արքայազն Հարին Հայրիկների օրվա առթիվ, որը տոնվում է հունիսի երրորդ կիրակի օրը, ցույց են տվել իրենց առաջնեկի նոր լուսանկարը:
Ինչպես գրում է Lenta.ru-ն, իրենց նորածին որդու՝ Արչի Հարիսոն Մաունթբաթեն Վինձորի լուսանկարը միապետական ամուսնական զույգը հրապարակել է Instgram-ում:
«Շնորհավոր Հայրիկների տոնը: Հատկապես յուրօրինակ օր ենք մաղթում Սասեքսի դուքսին իր առաջին տոնի առթիվ», - ասվում է լուսանկարին կից գրության մեջ:
Օրեր առաջ հայտնի էր դարձել, որ թագավորական զույգն իրենց որդու նոր դայակին պարտադրել է հատուկ պայմանագիր ստորագրել չբացահայտման մասին: Փոխարենը նրան ազատել են գիշերային ժամերին կանչով ժամանելու անհրաժեշտությունից:
Արքայազն Հարիի և Մեգան Մարքլի առաջնեկը լույս աշխարհ է եկել մայիսի 6-ին՝ դառնալով բրիտանական գահի ժառանգների թվում յոթերորդը՝ պապից՝ արքայազն Չարլզիզ, հորեղբայր արքայազն Ուիլյամից, նրա երեխաներից և իր հայրիկից հետո:


















































Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Մինիոնները վերադառնում են
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
Դրամն արժևորվում է՝ գները դրամով թանկանում․ ինչո՞ւ
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 9 մարզերում
ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացի շրջանակում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները