Քիմ Քարդաշյանը հրապարակել է մեկ ամսական որդու՝ Փսալմ Ուեսթի լուսանկարը
Քիմ Քարդաշյանը երկրպագուներին հիացրել է չորրորդ երեխայի լուսանկարով։ Լուսանկարում փոքրիկն անվրդով քնած է, իսկ երջանիկ մայրիկը լուսանկարը մակագրել է հետեւյալ կերպ. «Psalm Ye»։
Երկրպագուները չեն թաքցրել հիացմունքը եւ բազմաթիվ հաճոյախոսություններ են գրել՝ կարծիք հայտնելով, որ Փսալմ Ուեսթը նման է մայրիկին եւ քույրիկին՝ Չիկագոյին։
Ի դեպ, նույն կարծիքին է նաեւ Քիմը։ «Նա եւս նման է Չիկագոյին (Քիմի երկրորդ դուստրը, խմբ.), բայց ես վստահ եմ, որ դեռ շատ կփոխվի։ Բայց հիմա շատ նման է նրան»,- Twitter-ի իր էջում գրել էր Քիմ Քարդաշյանը փոքրիկի ծննդյան օրը՝ մայիսի 10-ին։
Հիշեցնենք՝ փոքրիկին լույս աշխարհ է բերել փոխնակ մայրը. բժիշկներն առողջության հետ կապված ռիսկերի պատճառով աստղին կտրականապես արգելել էին հղիանալ։
Ավելի վաղ հայտնւ է դարձել, որ Քիմ Քարդաշյանը դիմել է նորածին որդու՝ Փսալմ Ուեսթի համար միանգամից մի քանի ապրանքանիշի գրացման համար։


















































Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Մինիոնները վերադառնում են
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
Դրամն արժևորվում է՝ գները դրամով թանկանում․ ինչո՞ւ
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 9 մարզերում
ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացի շրջանակում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները