«Անկիրթ անտաշներ». Տիգրան Քեոսայանը հղի կնոջ հետ կապված միջադեպից հետո կդիմի իրավաբանների
Ռեժիսոր Տիգրան Քեոսայանը մտադիր է իրավաբանների հետ քննարկել կոնֆլիկտը, որը տեղի է ունեցել կոռուպցիայի դեմ պայքարի ֆոնդի աշխատակից Լյուբով Սոբոլի եւ հղի կնոջ՝ RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի միջեւ։ Այս մասին նա հայտնել է «Говорит Москва» ռադիոկայանին։
«Կժամանեմ եւ կմտածեմ, իրավաբանների հետ կորոշենք՝ ինչ անել։ Նա (Սոբոլը) նաեւ համացանցում է հրապարակում, թե ինչպես է ոչ կոռեկտ ձեւով հարցեր տալիս։ Դա պարզապես շապիտո կրկեսն է։ Եթե դա ընդդիմություն է, ապա ես ԽՍՀՄ կոմունիստական կուսակցության անդամ եմ։ Անկիրթ անտաշներ եւ հիստերիկներ»,- ասել է նա։
Քեոսայանը հավելել է, որ Մարգարիտա Սիմոնյանն իրեն նորմալ է զգում, բժիշկներն անում են ամենն, ինչ անհրաժեշտ է։
Լրագրողի ինքնազգացողության մասին պատմել է նաեւ «Эхо Москвы»-ի գլխավոր խմբագիր Ալեքսեյ Բենեդիկտովը։ Telegram-ի իր ալիքում նա նշել է, որ առավոտյան հանել են կաթոցիկը։ «Ընդ որում, քանի որ հղիության 18-րդ շաբաթն է, բժիշկները մշտական հսկողություն են առաջարկում»,- եզրափակել է Բենեդիկտովը։


















































Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Մինիոնները վերադառնում են
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
Դրամն արժևորվում է՝ գները դրամով թանկանում․ ինչո՞ւ
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 9 մարզերում
ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացի շրջանակում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները