Ամբողջ աշխարհը սեռական ոտնձգության ենթարկած երգչուհին բողոքել է Հարվի Վայնշտեյնից
Ամերիկացի փոփ երգչուհի Մադոննան դժգոհել է պրոդյուսեր Հարվի Վայնշտեյնից՝ նշելով, որ նա «անցել է բոլոր սահմանները» և համատեղ աշխատելու տարիներին սիրահետել է իրեն, Корреспондент-ի փոխանցմամբ՝ հայտնել է The Hollywood Reporter-ը:
Ըստ աղբյուրի՝ Մադոննան ասել է, որ շատ է ուրախացել, երբ 2017 թ. հոկտեմբերին մի քանի կին մեղադրել են նրա սեռական ոտնձգություններ կատարելու մեջ:
«Երբ դա տեղի ունեցավ, ես ասացի՝ վերջապես»,- նշել է երգչուհին՝ հավելելով, որ գոհ է, որ երկար տարիներ իր դիրքը չարաշահած անձը դատապարտվել է:
Հիշեցնենք, որ 2017 թվականին Վայնշտեյնի անվան շուրջ ԱՄՆ-ում մեծ աղմուկ բարձրացավ կանանց նկատմամբ սեռական ոտնձգության փաստով: Ոչ պատշաչ վարք դրսևորելու մեջ նրան մեղադրել էր ավելի քան 80 կին:
Պրոդյուսերին սպառնում է 25 տարվա ազատազրկում: Վայնշտեյնին ներկայացված մեղադրանքներից դատարանը հաշվի է առել միայն երեքը, որոնք վաղեմության ժամկետը չի ավարտվել և որոնք իրապես լուրջ հիմք են մեղադրանք առաջադրելու համար: Պրոդյուսերը, սակայն, չի ընդունում իր մեղքը:


















































Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Մինիոնները վերադառնում են
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
Դրամն արժևորվում է՝ գները դրամով թանկանում․ ինչո՞ւ
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 9 մարզերում
ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացի շրջանակում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները