Վալերի Մելաձեի նախկին կինը պատմել է իր և երգչի համատեղ երեխայի մահվան մասին
Հայտնի երգիչ և երգահան Վալերի Մելաձեի նախկին կինը` Իրինան, «Россия-1» հեռուստաընկերության «Մարդու ճակատագիրը» հաղորդման շրջանակներում պատմել է, թե ինչու է մահացել իր և երգչի համատեղ որդին: Նա հայտնել է, որ իրենց տղան ապրել է ընդամենը 10 օր:
«Մինչ ծննդաբերությունս առողջ պառկեցի քնելու, արթնացա` ջերմությամբ: Բժիշկն ինձ ասաց, որ դա նյարդային համակարգի արձագանքն է ծննդաբերությանը: Ինձ առաջարկեցին ջերմությունն իջեցնող դեղահաբեր, սակայն հրաժարվեցի, քանի որ գիտեի, հղի կանանց դեղահաբեր չի կարելի: Այդպես էլ սկսվեց ծննդաբերությունս:
Երեխան ծնվեց: Հիվանդանոցում մենակ էի: Ավելի ուշ ինձ հայտնի դարձավ, որ երեխան 5 օր շարունակ ցնցումների մեջ է եղել: Բժիշկներն ասել էին, որ եթե տղան ողջ մնա, կդառնա հաշմանդամ: Հույս ունեի, որ երեխան կապաքինվի: Աղոթում էի: Ինձ թվում էր, որ Աստված կլսի ձայնս: 10 օր անց փոքրիկը մահացավ»,- պատմել է Իրինան:
Հիշեցնենք, որ զույգն ամուսնացել էր 1989 թվականին: Երեխայի ծնվելու պահին Վալերի Մելաձեն նրա կողքին չի եղել, քանի որ ձայնագրում էր իր առաջին ձայնասկավառակը: Զույգը բաժանվել է 2014 թվականին: Իրինան և Վալերին ունեն երեք աղջիկ: Բաժանվելուց հետո Մելաձեն ամուսնացել է «ՎԻԱ Գրա» խմբի անդամ Ալբինա Ջանաբաևայի հետ: Նրանք համատեղ երկու որդի ունեն:


















































Մահացել է պատմության ամենաազդեցիկ թմրաբարոններից մեկը
ԻՀՊԿ հարված է հասցրել Բահրեյնի ռազմաբազայում տեղակայված ամերիկյան կայաններին
Հայկական ֆուտբոլային կառույցը սատարում է Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավար Ֆիլիպ Դիալոյի թեկնած...
Կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Հակոբ Ազիզյանը
Երևանի հանրային տրանսպորտում ստվեր չունենք
Ուկրաինական անօդաչու թռչող սարքերը զանգվածային հարձակում են իրականացրել Ռուսաստանի Ուֆա և Սալավաթ քա...
Անկախության հռչակագիրը Սահմանադրության մեջ զետեղելու օրակարգն արդեն ժամանակավրեպ է
ՆԳՆ նախկին պաշտոնյա, «Ոսկե գնդապետ» Զախարչենկոն, ով կրում է 16 տարվա ազատազրկման պատիժ, ամուսնացել է...
Ռոբերտ Արզումանյանը միացել է Գևորգ Ղազարյանի նախաձեռնությանը
Արմեն Գրիգորյանին ՔՊ-ից հեռացնելու հարց չի քննարկվում․ Հասմիկ Հակոբյան