Քեյթ Միդլթոնի և արքայազն Ուիլյամի որդին սուպերմարկետի աշխատակիցներին ապշեցրել է իր քաղաքավարությամբ
Չնայած այն հանգամանքին, որ արքայազն Ուիլյամի և Քեյթ Միդլթոնի ավագ որդին՝ հնգամյա Ջորջը, հեռավոր ապագայում Մեծ Բրիտանիայի թագավոր է դառնալու, շատ քաղաքավարի և համեստ երեխա է, որն ընդհանրապես չի պարծենում իր դիրքով: Անգլիական The Sun պարբերականը վկայակոչում է Waitrose հայտնի բրիտանական սուպերմարկետների ցանցի աշխատակիցներին, որոնք կանոնավոր մթերքներ են մատակարարում Նորֆոլք կոմսությունում գտնվող Քեմբրիջների Անմեր Հոլ կալվածք:
Խանութի աշխատակիցների խոսքերով, արքայազն Ուիլյամն ու նրա անդրանիկ որդին միշտ առաքման ծառայության մեքենան դիմավորում են փողոցում և օգնում գնումներով պայուսակները տուն տեղափոխել: «Սա մեծ հազվադեպություն է, որ ինչ-որ մեկն իր օգնությունն առաջարկի գնված ապրանքները տեղափոխելու համար: Այդ պատճառով Waitrose-ի աշխատակիցները հաճելիորեն զարմացել են, որ արքայազններ Ուիլյամն ու Ջորջը միշտ դիմավորում են իրենց… Ջորջի ներկայությունը հատկապես օգտակար է: Նա ամեն անգամ հարցնում է, թե ինչ կարող է տանել… Շատ հետաքրքրասեր երեխա է: Նրան տալիս են ամենաթեթև փաթեթները: Սա ցույց է տալիս, թե որքան գործնական է Ուիլյամը և որ նա ուզում է, որ իր որդին քաղաքավարի մարդ դառնա և օգնի ուրիշներին»,- ասել է սուպերմարկետի ներկայացուցիչը, ինքնությունը չբացահայտելու պայմանով:
Քեյթ Միդլթոնը նույնպես հաճախակի է այցելում Waitrose խանութներ:


















































Արքայազն Չարլզը դադարել է ֆինանսավորել Հարիին ու Մեգան Մարքլին
Բրիտանական թագավորական ընտանիքի կայքից ջնջվել են Մեգան Մարքլի, արքայազններ Հայրիի եւ Էնդրյուի հաշիվները
Բացահայտվել է, թե ով է արքայական ընտանիքի ամենագեղեցիկ կինը
Հարին և Մեգանը վերադառնում են Մեծ Բրիտանիա
Արքայազն Ֆիլիպը կորոնավիրուսի պատճառով ծննդյան 99-ամյակին խուսափել է մեծ խնջույքից, հրավառությունից
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Մինիոնները վերադառնում են
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
Դրամն արժևորվում է՝ գները դրամով թանկանում․ ինչո՞ւ
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 9 մարզերում
ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացի շրջանակում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները