Յակուբովիչն իր մեքենան վարել է մայթով (լուսանկարներ)
«Հրաշքների դաշտ» («Поле чудес») ծրագրի հաղորդավար Լեոնիդ Յակուբովիչը խախտել է ճանապարահտրանսպորտային երթևեկության կանոնները և Չեբոքսարիում դուրս է եկել մայթ, հաղորդում է РИА Новости-ն: Չուվաշիայի Հանրապետության ոստիկանական վարչությունը փաստի առթիվ ստուգում է անցկացրել:
Դեպքը տեղի է ունեցել հունիսի 1-ին: Յակուբովիչը ռուսական Առաջին ալիքի այլ հաղորդավարների հետ Երեխաների պաշտպանության տոնի առթիվ եկել էր Չեբոքսարի, որպեսզի մասնակցի բարեգործական ակցիայի: Հաղորդավարը որոշել է մեքենայով գնալ միջոցառման անցկացման վայր, սակայն նրա ճանապահը փակել է ավտոբուսը, որը հատուկ է այդտեղ կայանված եղել՝ փողոցով երթևեկությունը սահմանափակելու նպատակով:
Յակուբովիչն իր Lexus մեքենայով բարձրացել է մայթ և շրջանցել ավտոբուսը:
Միջադեպի լուսանկարները հրապարակվել են ВКонтакте սոցիալական ցանցում:


















































Մահացել է պատմության ամենաազդեցիկ թմրաբարոններից մեկը
ԻՀՊԿ հարված է հասցրել Բահրեյնի ռազմաբազայում տեղակայված ամերիկյան կայաններին
Հայկական ֆուտբոլային կառույցը սատարում է Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավար Ֆիլիպ Դիալոյի թեկնած...
Կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Հակոբ Ազիզյանը
Երևանի հանրային տրանսպորտում ստվեր չունենք
Ուկրաինական անօդաչու թռչող սարքերը զանգվածային հարձակում են իրականացրել Ռուսաստանի Ուֆա և Սալավաթ քա...
Անկախության հռչակագիրը Սահմանադրության մեջ զետեղելու օրակարգն արդեն ժամանակավրեպ է
ՆԳՆ նախկին պաշտոնյա, «Ոսկե գնդապետ» Զախարչենկոն, ով կրում է 16 տարվա ազատազրկման պատիժ, ամուսնացել է...
Ռոբերտ Արզումանյանը միացել է Գևորգ Ղազարյանի նախաձեռնությանը
Արմեն Գրիգորյանին ՔՊ-ից հեռացնելու հարց չի քննարկվում․ Հասմիկ Հակոբյան