Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Շատերն էին ինձ ասում անտեղի չզանգել, քանի որ նա չի անի դա, բայց նա արեց. Թրամփ ՀՀ ԱԳ նախարարըի հանդիպել է ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատարի հետ Կլիմայական փոփոխությունների պատճառով` սպիտակ արջերը ավելի գեր եւ ավելի առողջ են դարձել Գիշերային կենսակերպը առաջացնում է սրտանոթային հիվանդություններ «Տոտենհեմը» և «Յուվենտուսը» ևս միանում են Սթերլիգի համար պայքարին Հնագետները Գիզայի Մեծ Բուրգի մոտ հայտնաբերել են առեղծվածային ստորգետնյա կառույցներ Մրցավարի կողմից տուգանվել է մեկ միավորով՝ մրցակցին խանգարող չափազանց բարձր ձայներ արձակելու պատճառով «Ինտերը» բանակցություններ է վարում Մուսա Դիաբիի տեղափոխության հետ կապված Պուտինը պատասխանել է Մելանյա Թրամփի նամակին Պաշտպան Անահիտ Մանասյանն ընդունել է Վիգեն և Լինդա Էուլջեքջյաններին Գողություններ կատարած տղամարդիկ ձերբակալվել են․ Վաղարշապատի համայնքային ոստիկանների բացահայտումը (տեսանյութ) ԱՄՆ ռազմաօդային ուժերը Եվրոպա են տեղափոխում հինգերորդ սերնդի կործանիչներ

Շատերն էին ինձ ասում անտեղի չզանգել, քանի որ նա չի անի դա, բայց նա արեց. ԹրամփՀՀ ԱԳ նախարարըի հանդիպել է ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատարի հետԿլիմայական փոփոխությունների պատճառով` սպիտակ արջերը ավելի գեր եւ ավելի առողջ են դարձելԳիշերային կենսակերպը առաջացնում է սրտանոթային հիվանդություններ«Տոտենհեմը» և «Յուվենտուսը» ևս միանում են Սթերլիգի համար պայքարինՀնագետները Գիզայի Մեծ Բուրգի մոտ հայտնաբերել են առեղծվածային ստորգետնյա կառույցներՄրցավարի կողմից տուգանվել է մեկ միավորով՝ մրցակցին խանգարող չափազանց բարձր ձայներ արձակելու պատճառով«Ինտերը» բանակցություններ է վարում Մուսա Դիաբիի տեղափոխության հետ կապվածՊուտինը պատասխանել է Մելանյա Թրամփի նամակինՊաշտպան Անահիտ Մանասյանն ընդունել է Վիգեն և Լինդա ԷուլջեքջյաններինԳողություններ կատարած տղամարդիկ ձերբակալվել են․ Վաղարշապատի համայնքային ոստիկանների բացահայտումը (տեսանյութ)ԱՄՆ ռազմաօդային ուժերը Եվրոպա են տեղափոխում հինգերորդ սերնդի կործանիչներԺաննա Անդրեասյանը հերթական այցն է կատարել Հայոց ցեղասպանության հուշահամալիրQR կոդերը սկանավորելով կարող եք լրացնել հարցաշարը, նշել Առողջության ապահովագրության համակարգի ձեր բողոքը. ԱվանեսյանՎճարահաշվարկային ընկերությունները հայտարարություն են տարածել հեռահաղորդակցության օպերատորների հետ համագործակցությունը դադարեցնելու պատճառների մասինՔաղաքացիների միայն 18.3 տոկոսն է ապահովագրավճար վճարում, մյուսները պետական հոգածության ներքո են. նախարարԱռանց ծնողների գիտակցված մասնակցության, հնարավոր չէ ապահովել երեխաների պաշտպանվածությունը թվային միջավայրում. ԲՏԱ նախարարՔրդական ուժերը դուրս կգան առաջնագծից, իսկ տեղական անվտանգության ուժերը կմիավորվենԱյս պահին քայլեր են ձեռնարկվում իրավունքների պաշտպանությանն առնչվող մնացյալ հարցերը հասցեավորելու ուղղությամբՄեհմեդ Օզի մեղադրանքներն «արտացոլում են խտրական վերաբերմունք եւ բացահայտում են խտրական շարժառիթ»20 մլն եվրո աջակցությունը տրամադրվում է ԵՄ–Հայաստան գործընկերության շրջանակումԱրտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղԴադարեցվեցին ԱԺ առողջապահության հարցերի հանձնաժողովի նախագահ Հռիփսիմե Հունանյանի լիազորությունները Թուրքիան պատրաստ է միջնորդ լինել ԱՄՆ-ի և Իրանի միջև, հայտարարել է ԷրդողանըՈւկրաինան պատրաստ չէ փոխզիջումների, որոնք կխախտեն տարածքային ամբողջականությունըԻրանում վերականգնվել է ինտերնետային կապը Վթարային աշխատանքներով պայմանավորված մի շարք հասցեներում ջրանջատումներ են սպասվումԱռողջության ապահովագրության համակարգ մտնելուց հետո անձը 12 ամիս համարվում է շահառու՝ անկախ աշխատավարձի փոփոխությունիցՔննարկում Առողջապահության նախարարի հետ ԱՀԱ համակարգի գործարկման ընթացքի վերաբերյալՄիացյալ Նահանգները շարունակում է ամրապնդել իր ռազմական ներկայությունը Մերձավոր ԱրևելքումԻրանը նախազգուշացնում է` կարձագանքեն ինչպես ԱՄՆ ռազմակայանների, այնպես էլ ուղղաթիռային նավերի դեմՍոցփաթեթի շահարուները հաջորդ տարվանից ևս օգտվելու են ապահովագրական համակարգի ծառայություններիցՊատժի կրումից խուսափելու համար հետախուզվողը տեղափոխվեց քրեակատարողական հիմնարկՔայլերի հաջորդականությունը․երբ քաղաքացին ուզում է օգտվել առողջության համընդհանուր ապահովագրությունիցԶելենսկին չի մեկնելու ՄոսկվաՓրկարարներն արգելափակումից դուրս են բերել 67 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 121 քաղաքացուՉինաստանի հետ ավելի սերտ համագործակցությունը «շատ վտանգավոր» է Բրիտանիայի համար. ԹրամփԹրամփը հայտարարել է Կանադայում արտադրված բոլոր ինքնաթիռների հավաստագրումը չեղարկելու մասինԳերմանիան քննարկում է եվրոպական համատեղ միջուկային զսպման գաղափարըԷստոնիան այս տարի պլանավորում է դեսպանություն բացել ԵրևանումԹրամփը ԱՄՆ ֆինանսների նախարարությունից և հարկային ծառայությունից պահանջում է 10 միլիարդ դոլարի փոխհատուցումԿրասնոդար-Երևան չվերթը չեղարկվել էՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենԹրամփը Կուբայի պատճառով արտակարգ դրություն է հայտարարելՀամայնքային ոստիկանները շնամարտ կազմակերպած տղամարդկանց ներկայացրել են նախաքննական մարմինՕպերատիվ իրավիճակը հանրապետությունում հունվարի 29-ից 30-ըԿենդանասերների այցը` Երևանի քաղաքապետարանի «Կենդանիների խնամքի կենտրոն» (տեսանյութ)Բրյուսելը կպահանջի Հայաստանից լիակատար քաղաքական համերաշխություն հակառուսական կուրսի հետ. Ռուսաստանի ԱԳՆՈւմ այլևս թույլ չի տրվի մուտք գործել Շենգենյան գոտիՌազմական ակադեմիայի ընձեռած հնարավորությունների մասին պատմում է պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը
Մամուլ

Ինչո՞ւ Ա. Սարգսյանը ՍԴ դատավորի թեկնածու առաջադրեց իրեն ոչ լեգիտիմ նախագահ համարողին. գուցե կրկին ասպարե՞զ է բերվել նրա քաղաքացիության հարցը

«168 ժամ» թերթը գրում է.

«Եվ այսպես, ըստ ամենայնի՝ մենք վերջապես կունենանք Սահմանադրական դատարանի (ՍԴ) դատավոր։ Այդ թափուր տեղը կզբաղեցնի գործող իշխանությունների և առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի սիրելի փաստաբան Վահե Գրիգորյանը, նույն այն Վահե Գրիգորյանը, ում մասին հայտնի գաղտնալսումների մեջ Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանն ասում էր, որ ինչ պետք է, կասեն, կանի։

Ինչպես շատ փորձագետներ, քաղաքական գործիչներ, քաղաքագետներ, իրավապաշտպաններ ու վերլուծաբաններ են համարում, երկու անգամ բաց թողնվեց որպես ՍԴ դատավոր՝ բացարձակապես ապաքաղաքական անձնավորություն ունենալու հնարավորությունը՝ հանձինս թեկնածուներ Գոռ Հովհաննիսյանի ու Արթուր Վաղարշյանի, և շուտով մենք, փաստորեն, կունենանք խիստ քաղաքականացված, իշխանությունների բացահայտ համակիր Վահե Գրիգորյան ՍԴ անդամին, ում անաչառությունը հետագայում կայացվելիք իր որոշումների մասով առնվազն ի սկզբանե կասկածահարույց է։

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը բավական երկար ժամանակ դիմադրեց՝ տուրք չտալով իշխանությունների պահանջին ու իր թեկնածուներին առաջադրելով՝ որպես ՍԴ դատավորի թեկնածուներ։ Ուրեմն ի՞նչն այժմ նրան ստիպեց առաջադրել Վահե Գրիգորյանին, մի մարդու, որի թեկնածությանն ինքն ակնհայտորեն դեմ էր, այլապես հենց սկզբից կառաջադրեր այն նույն Վահե Գրիգորյանին, ով իրեն՝ Արմեն Սարգսյանին, ոչ լեգիտիմ նախագահ է համարում։

Ի դեպ, Վահե Գրիգորյանի կարծիքն այդ առումով կարծես թե չի փոխվել։

Այսպես, երեկ Factor.am-ն ԱԺ-ում Վահե Գրիգորյանի հետ զրույցում նրան հիշեցրել է իր այդ խոսքերը և հետաքրքրվել՝ արդյո՞ք շարունակում է նույն կարծիքին մնալ: «Այո, դա շարունակում է իմ դիրքորոշումը մնալ»,- արձագանքել է Գրիգորյանը: Հարցին՝ այդ դեպքում ստացվում է, որ ինքը հիմա ՍԴ անդամի պաշտոնում առաջադրվել է ոչ լեգիտիմ նախագահի կողմի՞ց, Գրիգորյանը պատասխանել է. «Ես իմ դիրքորոշումն ասել եմ նախագահի ընտրությունից առաջ: Անկախ նրանից, թե ես ինչ կարծիք ունեմ նախագահի վերաբերյալ, նա շարունակում է ՀՀ նախագահը լինել՝ քանի դեռ ԱԺ-ի այդ որոշումն ուժի մեջ է»:

Factor.am-ի դիտարկմանը՝ անհարմարության զգացողություն չունի՞, որ առաջադրվել է ոչ լեգիտիմ նախագահի կողմից, ՍԴ դատավորի թեկնածուն ասել է՝ բացարձակապես։

Մեր տեղեկություններով՝ սակայն, աշխատանքային խմբից շատերը բացասական գնահատական էին տվել Վահե Գրիգորյանի թեկնածությանը թե մասնագիտական, թե իր մեծամիտ վերաբերմունքի համար, որ պարբերաբար դրսևորվում էր նրա հարցազրույցների ու սոցցանցային գրառումների ժամանակ։

Մի կողմ թողնենք այն հանգամանքը, որ նախագահը փաստորեն անտեսեց իր առաջադրած թեկնածուների նկատմամբ Ազգային ժողովի իշխանական մեծամասնության անթաքույց արհամարհանքը, ՍԴ դատավորի ընտրության պրոցեսն ակնհայտորեն ֆիկցիայի վերածելը, որովհետև ներկայացված թեկնածուներից ոչ մեկը չուներ Վահե Գրիգորյան անուն ազգանունը։ Արմեն Սարգսյանը, այնուամենայնիվ, ինչո՞ւ որպես ՍԴ դատավորի թեկնածու առաջադրեց այն մարդուն, ով իրեն համարել և համարում է ոչ լեգիտիմ նախագահ։

Ի՞նչ ճնշում է գործադրվել նախագահի վրա, որ նա չի կարողացել դեմ գնալ իշխող էլիտայի կամքին ու իր կամքին հակառակ՝ ներկայացրել է հենց նրա թեկնածությունը։ Միգուցե կրկին ասպարե՞զ է բերվել նրա քաղաքացիության հարցը»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: