Հավանաբար վեթինգի նախագիծը կգրվի դրսում և պատրաստի փաթեթով կներկայացվի իշխանություններին
«Հրապարակ» թերթը գրում է.
«Անցումային արդարադատության ու վեթինգի հարցում իշխանությունների մոտ դեռ անորոշություն է։ Նրանք նույնիսկ նախնական պատկերացում չունեն՝ ով է մշակելու այս նախագծերը, ինչ ժամկետներում, և ինչ կառուցվածք ու բովանդակություն են ունենալու։
Երկուսն էլ ծանր ու ծավալուն նախագծեր են, որոնց մշակման հարցում անգամ աշխատանքային խումբ չկա ձևավորված։ Պարզ է, որ դրանով զբաղվելու են ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովն ու արդարադատության նախարարությունը, բայց դեռ հայտնի չէ՝ ովքեր են լինելու նախագծի հիմնական հեղինակներն ու մշակողները։
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը, օրինակ, մեզ ասաց, որ վեթինգի նախագծի շուրջ աշխատանքներ, ուսումնասիրություններ կատարում է ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը, և ուղղորդեց հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանի մոտ։ Արդարադատության նախարարությունից էլ այս հարցերով զբաղվում է նորանշանակ փոխնախարար Աննա Վարդապետյանը, ում ուսերին է դրվել վեթինգն ու անցումային արդարադատությունը մաքսիմալ դեմոկրատական և դրական լույսի ներքո հանրությանը մատուցելու և հակափաստարկներին հակադարձելու առաքելությունը։
Սակայն ամբողջ խնդիրն այն է, որ գործող իշխանության թիմում չկա բավարար պրոֆեսիոնալ ներուժ, չկան այնպիսի մասնագետներ, որ ի վիճակի լինեն սեփական ուժերով մշակել անցումային արդարադատության և վեթինգի նախագծերը։
Ուստի, չի բացառվում, որ այս նախագծերը գրվեն դրսում՝ օտարերկրյա փորձագետների կողմից, և պատրաստի փաթեթով ներկայացվեն մեր իշխանություններին։ Այս իմաստով պատահական չէր նաև մի քանի օր առաջ միջազգային փորձագետ Ռուբեն Կարանզայի ելույթը ՀՀ խորհրդարանում, որտեղ նա արհամարհական տոնով փորձում էր հետամնաց երկրներում կիրառած փորձը նոր փաթեթավորմամբ «նաղդել» Հայաստանի հանրության վրա»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:


















































Հրապարակվել է հազար խոշոր հարկատուների ցանկը. վճարված գումարները կազմել են ավելի քան 1 տրլն 946 մլրդ...
Շինարարական ընկերություններին ներկայացվող պահանջները խստացվել են
Համատեղ ջանքերի շնորհիվ մեզ կհաջողվի նոր մակարդակի բարձրացնել երկկողմ քաղաքական երկխոսությունը․ Փաշի...
Դաշնային կառավարությունը պետք է գերմանական ոսկու հայրենիք ամբողջական վերադարձի հստակ ժամանակացույց ն...
Մահացել է Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը
Հունվարի 27-ը Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրն է
Բոլորը պետք է փոխզիջման գնան, ի դեպ` նաեւ ամերիկյան, Վիլնյուսում ասել է Զելենսկին
Փոսը շրջանցելու համար, վարորդները երթևեկում են հանդիպակաց գոտիով՝ վթարային իրավիճակնեը ստեղծելով մյո...
17-ամյա Աննա Զաքարյանը որոնվում է որպես անհետ կորած
Հունաստանում սննդի գործարանում բռնկված հրդեհը երեք մարդու կյանք է խլել