Դավիթ Տոնոյանի տարեկան եկամուտներն աճել են
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հարկային տարում ձեռքբերած և օտարած անշարժ գույքի վերաբերյալ տվյալներ չի ներկայացրել Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին։ Այս մասին NEWS.am–ը տեղեկացավ հանձնաժողովի կայքից։ Դավիթ Տոնոյանը 2019 թ. մայիսի 14-ին Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել 2018թ. տարեկան հայտարարագիրը:
Հանձնաժողովին ներկայացրած փաստաթղթի համաձայն՝ Տոնոյանի՝ ՀՀ դրամով ունեցած դրամական միջոցը 2018 թ. հարկային տարվա սկզբում կազմել է 2,500,000 ՀՀ դրամ, որը հարկային տարվա ավարտին կազմել է 2,850,000 ՀՀ դրամ:
Պաշտպանության նախարարի եկամուտներն, ըստ հայտարարագրի, գոյացել են աշխատավարձից և կենսաթոշակից:
2018թ. որպես աշխատանքի վարձատրություն և/կամ դրան հավասարեցված այլ վճարումներ Տոնոյանը ստացել է 8,145,082 ՀՀ դրամ, ինչպես նաև 1,796,160 ՀՀ դրամ՝ որպես կենսաթոշակ:
Արդյունքում՝ 2018 թ. ընթացքում ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի տարեկան եկամուտը կազմել է 9,941,242 ՀՀ դրամ:
Նշենք, որ Արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնում Դավիթ Տոնոյանի դրամական միջոցները 2017 թ. տարեսկզբին կազմել էր 1,800,000.00, իսկ հարկային տարվա ավարտին՝ 2,500,000.00 ՀՀ դրամ։ Տոնոյանի՝ 2017թ. տարեկան եկամուտը կազմել էր 9,729,856.00 դրամ։
Նշենք, որ Դավիթ Տոնոյանը պաշտպանության նախարարի պաշտոնը ստանձնել է 2018թ. մայիսի 12–ին։


















































Հրապարակվել է հազար խոշոր հարկատուների ցանկը. վճարված գումարները կազմել են ավելի քան 1 տրլն 946 մլրդ...
Շինարարական ընկերություններին ներկայացվող պահանջները խստացվել են
Համատեղ ջանքերի շնորհիվ մեզ կհաջողվի նոր մակարդակի բարձրացնել երկկողմ քաղաքական երկխոսությունը․ Փաշի...
Դաշնային կառավարությունը պետք է գերմանական ոսկու հայրենիք ամբողջական վերադարձի հստակ ժամանակացույց ն...
Մահացել է Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը
Հունվարի 27-ը Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրն է
Բոլորը պետք է փոխզիջման գնան, ի դեպ` նաեւ ամերիկյան, Վիլնյուսում ասել է Զելենսկին
Փոսը շրջանցելու համար, վարորդները երթևեկում են հանդիպակաց գոտիով՝ վթարային իրավիճակնեը ստեղծելով մյո...
17-ամյա Աննա Զաքարյանը որոնվում է որպես անհետ կորած
Հունաստանում սննդի գործարանում բռնկված հրդեհը երեք մարդու կյանք է խլել