Փաշինյանի ՔՊ-ն Վլադիմիր Լենինի բոլշեւիկյան կուսակցության ուղիղ ժառանգորդն է
Բոլշեւիկները սիրում էին քննադատել ինչպես ցարական իշխանություններին, ցարին, այնպես էլ ժամանակավոր կառավարությանն ու նրանց համախոհներին: Նրանք քննադատում էին, բայց ոչ միայն: Նրանք նաեւ հաջողացրին հեղափոխություն, իսկ ավելի ճիշտ՝ հեղաշրջում անել:
ՔՊ-ականները՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, նույնպես սիրում էին քննադատել, եւ մի օր հաջողացրին իշխանությունը վերցնել:
Բոլշեւիկներն իշխանության գալուց հետո հանկարծ պարզեցին, որ իրենք սիրում էին քննադատել, բայց քննադատություն լսել, մեղմ ասած, չեն սիրում:
ՔՊ-ականները եւս սիրում էին քննադատել, բայց քննադատություն լսել, մեղմ ասած, չեն սիրում: Նրանք խանդով են վերաբերում իրենց քննադատողներին: Նրանց թվում է, թե քննադատելն իրենց մենաշնորհն է:
Եթե ուշադիր լինենք, թե ինչպես են ՔՊ-ականները, նրանց առաջնորդները վերաբերում, արձագանքում քննադատությանը, ապա կհամոզվեք, որ գործող իշխանությունները մերժում են քննադատությունը եւ երազում են այն արմատախիլ անելու մասին:
Օրեր առաջ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը վիրավորական գրառումներով պատասխանեց Արցախի մարդու իրավունքների նախկին պաշտպան Ռուբեն Մելիքյանին, իսկ երեկ ԿԳ սուպեր նախարար Արայիկ Հարությունյանը նույն ոճով, հեգնանքով, ծաղրով պատասխանեց ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանին, ծաղրելով անգամ պատգամավորի առոգանությունը եւ սպառնալով փչացնել հարաբերությունները նրա եղբոր հետ:
Օրինակները կարող ենք շարունակել ու շարունակել: ՔՊ-ական պատգամավորները, կառավարության անդամները, շարքայինները չափից ավելի ագրեսիվ են արձագանքում նույնիսկ ամենամեղմ քննադատությանը, ավելին, փորձում սադրանքներով քննադատողին բերել մի դաշտ, որ իրենց սպառնան, վիրավորեն...
Ոմանք կասեն, թե ՔՊ-ն չի կարելի համեմատել բոլշեւիկների հետ, հիշեցնելով, թե բոլշեւիկներն ինչեր էին անում իրենց ընդդիմախոսների հետ 1930-ականներին, բայց մի մոռացեք, որ մինչեւ 1937-ը եղել է երկու տասնամյակ նախապատրաստական գործընթաց, որի ժամանակ էլ բոլշեւիկները մամուլով եւ կուսհավաքներում, պատի թերթերում անխնա «ոչնչացնում» եւ «մերկացնում» էին իրենց քաղաքական հակառակորդներին, որին հաջորդեց արդեն «չիստկան», գնդակահարություններն ու աքսորները:
Վարդան Մխիթարյան
Top-News.am


















































Հրապարակվել է հազար խոշոր հարկատուների ցանկը. վճարված գումարները կազմել են ավելի քան 1 տրլն 946 մլրդ...
Շինարարական ընկերություններին ներկայացվող պահանջները խստացվել են
Համատեղ ջանքերի շնորհիվ մեզ կհաջողվի նոր մակարդակի բարձրացնել երկկողմ քաղաքական երկխոսությունը․ Փաշի...
Դաշնային կառավարությունը պետք է գերմանական ոսկու հայրենիք ամբողջական վերադարձի հստակ ժամանակացույց ն...
Մահացել է Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը
Հունվարի 27-ը Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրն է
Բոլորը պետք է փոխզիջման գնան, ի դեպ` նաեւ ամերիկյան, Վիլնյուսում ասել է Զելենսկին
Փոսը շրջանցելու համար, վարորդները երթևեկում են հանդիպակաց գոտիով՝ վթարային իրավիճակնեը ստեղծելով մյո...
17-ամյա Աննա Զաքարյանը որոնվում է որպես անհետ կորած
Հունաստանում սննդի գործարանում բռնկված հրդեհը երեք մարդու կյանք է խլել