«Հայ թագուհի». Քիմ Քարդաշյանը շնորհավորել է Շերի ծննդյան տարեդարձը
Հայկական արմատներով ամերիկացի հայտնի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը ծննդյան տոնի առթիվ շնորհավորել է հայտնի երգչուհի Շերին:
Քարդաշյանների ավագ քույրը թվիթերյան իր էջում տեղադրել է 73-ամյա երգչուհու լուսանկարը երիտասարդ տարիքում՝ նրան «հայ թագուհի» անվանելով:
Քարդաշյանի հետևորդներն ակտիվորեն մեկնաբանել են հրապարակումը՝ իրենց հերթին շնորհավորելով համաշխարհային շոու բիզնեսի լեգենդար ներկայացուցչին:
Շերը (Շերլին Սարգսյան) ծնվել է 1946թ.-ի մայիսի 20-ին՝ ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Էլ Սենթրո քաղաքում: Նրա հայրը հայազգի Ջոն Սարգսյանն է, մայրը՝ ամերիկացի դերասանուհի Ջորջիա Հոլթը:
Իր հայկական արմատների մասին Շերն իմացել է միայն 11 տարեկանում, երբ առաջին անգամ հանդիպել է հորը: Երգչուհին առաջին անգամ Հայաստան է այցելել 1988թ.-ի երկրաշարժից հետո՝ Արցախյան ազատամարտի թեժ շրջանում:


















































Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Մինիոնները վերադառնում են
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
Դրամն արժևորվում է՝ գները դրամով թանկանում․ ինչո՞ւ
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 9 մարզերում
ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացի շրջանակում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները