«Մորս կորցնելու ցավն անհամեմատելի է որևէ այլ բանի հետ». արքայազն Ուիլյամը պատմել է արքայադուստր Դիանայի մահվան մասին
Մեծ Բրիտանիայի արքայազն Ուիլյամն անկեղծորեն խոսել է մորը՝ արքայադուստր Դիանային, կորցնելու մասին՝ ընդգծելով, որ այդ ցավն անհամեմատելի է որևէ այլ բանի հետ:
Ինչպես նշում է Daily Mail-ը, Ուիլյամը մանրամասնել է, որ մորը կորցնելուց հետո երկար ժամանակ իր մոտ այնպիսի մտավախություն կար, որ «մահը սպասում է ամեն անկյունում»:
«Դա շատ բացասական, դեպրեսիվ զգացողություն էր»,-ասել է Ուիլյամը:
Արքայազնի համոզմամբ՝ մարդիկ միշտ էլ թուլանալու և զգացմունքների մասին խոսելու կարիք ունեն, քանի որ ռոբոտ չեն:
Հայտնի է, որ արքայազն Ուիլյամը 15 տարեկան էր, երբ մայրը զոհվել է Փարիզում տեղի ունեցած ավտովթարում: Նա ընդգծել է, որ այդ տարիքում նման ցավը, կորուստը տանելը շատ դժվար էր: Միևնույն ժամանակ դա նպաստել է, որպեսի ինքն ավելի մտերմանա կորուստի ցավն իր հետ կիսող մյուս բարեկամների հետ:


















































Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Մինիոնները վերադառնում են
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
Դրամն արժևորվում է՝ գները դրամով թանկանում․ ինչո՞ւ
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 9 մարզերում
ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացի շրջանակում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները