Քանի գավաթ սուրճ կարելի է խմել՝ սրտին չվնասելու համար
Հարավային Ավստրալիայի համալսարանի գիտնականները գտել են այն հարցի պատասխանը, թե քանի գավաթ սուրճ կարելի է խմել՝ չվախենալով վնասել սիրտը։ Անցկացված հետազոտության համաձայն՝ ավելի քան վեց բաժակ սուրճը բարձրացնում է սրտանոթային հիվանդությունների առաջացման վտանգը 22 տոկոսով։
Ընդհանուր առմամբ, գիտնականները վերլուծել են 37-73 տարեկան 347 077 մարդու տվյալներ։ Մասնագետները կենտրոնացել են CYP1A2 գենի վրա, որը մասնակցում է կոֆեինի մետաբոլիզմում։ Պարզվել է, որ օրական վեց բաժակ սուրճը վնասակար է անգամ նրանց, որոնց օրգանիզմը, շնորհիվ CYP1A2-ի, կոֆեինը յորացնում է 4 անգամ ավելի արագ։
Իր կողմից՝ Մակգիլի (Կանադա) համալսարանի սրտաբան-բժիշկ Քրիս Լաբոսը սուրճի սիրահարներին կոչ է անում ուշադրություն դարձնել, թե հատկապես ինչի հետ են նրանք սիրում խմել ըմպելիքը։ Այսպես, սուրճի մեջ շաքար, սերուցք եւ տարբեր հոտավետ նյութեր ավելացնելը բարձրացնում է կալորիականությունը, ինչն արդյունքում կարող է բացասաբար ազդել սրտի առողջության վրա։


















































Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Մինիոնները վերադառնում են
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
Դրամն արժևորվում է՝ գները դրամով թանկանում․ ինչո՞ւ
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 9 մարզերում
ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացի շրջանակում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները