Արքայազն Հարին եւ Մեգանը երեխային անվանել են Արչի Հարիսոն. ինչո՞ւ
Սասեքսի դուքսը եւ դքսուհին՝ արքայազն Հարին եւ Մեգանն իրենց նորածին որդուն որոշել են անվանել Արչի Հարիսոն Մաունտբեթեն-Վինձոր: Անվան ընտրությունն անակնկալ է: Բուքմեյքերներից եւ ոչ մեկը նման անուն չէր նշել:
Շատերը համոզված էին, որ երեխային կանվանեն Ալեքսանդր, Արթուր կամ Ալբերտ:
Արչի նշանակում է իրական կամ քաջ: Այս անունն ավելի շատ տարածված է Բրիտանիայում քան ԱՄՆ-ում: Օրինակ, 2017-ին 2800 բրիտանացի երեխա ստացել է հենց այս անունը:
Արչի անունը որեւէ կապ չունի բրիտանական արքայական ընտանիքի հետ: Հարիսոն անունը եւս արքայական ընտանիքում չի օգտագործվել:
Արչին Արչիբալդի կրճատ տարբերակն է, բայց գնալով Արչին օգտագործվում է որպես առանձին անուն:

Խոսելով նորածնի մասին մայրը՝ Մեգանն ասել է «Նա այնքան համով է, շատ հանգիստ եւ պարզապես երազանք է»: Հայրը՝ Հարին անմիջապես կատակել է՝ տեսնես ում է քաշել:
Top-News.am


















































Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Մինիոնները վերադառնում են
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Դրամն արժևորվում է՝ գները դրամով թանկանում․ ինչո՞ւ
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
Սկսվել է ծիրանի արտահանումը