Հայտնի են Մեգան Մարքլի ծննդաբերության մանրամասները
Սասեքսի դքսուհի Մեգան Մարքլը նախօրեին ծննդաբերել է իր առաջնեկին: Որոշ ժամանակ անց հայտնի են դարձել թե ինչպես և որտեղ է տեղի ունեցել արքայազն Հարիի կնոջ ծննդաբերությունը: Պարզվել է, որ արքայական ընտանիքի ընտրությունը կանգ է առել լոնդոնյան Պորտլենդ հիվանդանոցի վրա, գրում է The Sun-ը:
Այս հիվանդանոցում ծննդաբերության արժեքը 20 հազար ֆունտ է: Այստեղ ճաշացանկն ընդգրկում է օմար, շամպայն, ոստրեներ:
Ամերիկացիների կողմից վերահսկվող հիվանդանոցը պահանջարկված է էլիտար շրջանակներում: Ծննդաբերության համար այս հիվանդանոցն են ընտրել Յորքի դքսուհի Սառա Ֆերգյուսոնը, երգչուհի և դիզայներ Վիկտորիա Բեքհեմը, դերասանուհիներ Քեյթ Ուինսլեթը և Էմմա Թոմփսոնը: Որոշ VIP մայրիկներ հարյուր հազարավոր ֆունտ են ծախսում երեխայի ծննդի վրա:
Հիվանդանոցը հինգ աստղանի հյուրանոցային ծառայություն է առաջարկում երիտասարդ մայրերի համար. 36 առանձին սենյակներ, ինչպես նաև մանկական սենյակ: Ավելի թանկ լյուքս համարներն արժեն 1800 ֆունտ ստեռլինգ մեկ գիշերվա համար, ունեն հյուրասենյակ և լոգասենյակ:
Տեղեկացվում է նաև, որ բացառիկ հիվանդանոցում ավելի քան 2000 ֆունտ ստեռլինգ արժեքով արքայական ընտանիքի անդամների և այլ VIP-անձանց համար նախատեսված սենյակների ընտրություն կա:


















































Արքայազն Չարլզը դադարել է ֆինանսավորել Հարիին ու Մեգան Մարքլին
Բրիտանական թագավորական ընտանիքի կայքից ջնջվել են Մեգան Մարքլի, արքայազններ Հայրիի եւ Էնդրյուի հաշիվները
Բացահայտվել է, թե ով է արքայական ընտանիքի ամենագեղեցիկ կինը
Հարին և Մեգանը վերադառնում են Մեծ Բրիտանիա
Արքայազն Ֆիլիպը կորոնավիրուսի պատճառով ծննդյան 99-ամյակին խուսափել է մեծ խնջույքից, հրավառությունից
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Մինիոնները վերադառնում են
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Դրամն արժևորվում է՝ գները դրամով թանկանում․ ինչո՞ւ
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
Սկսվել է ծիրանի արտահանումը