ԱՄՆ-ում ստեղծել են արձակուրդի լուսանկարներ կեղծելու ծառայություն
Ամերիկյան Նեբրասկա նահանգում ստեղծել են արձակուրդային հանգստի լուսանկարները կեղծելու ծառայություն: Fake A Vacation ծրագիրը փոխում է լուսանկարներն այնպես, կարծես լուսանկարի մարդիկ այցելել են Հավայան կղզիներում ավազե լողափ կամ Նիագարայի ջրվեժ, սակայն իրականում անգամ չեն լքել իրենց քաղաքը, հաղորդում է Esquire-ը:
Ծառայությունը թույլ է տալիս ընտրել գրեթե յուրաքանչյուր հանրահայտ տեղանքը, ինչպիսիք են Դիսնեյլենդը, Լաս Վեգասը, Գրանդ Կանյոնը եւ այլն: Օգտատերերը պարզապես ընտրում են ցանկալի, սակայն կեղծ ֆոնը եւ ավելացնում դրանում իրենց լուսանկարները: Այդ ծառայության նպատակն է սոցիալական ցանցերում հետեւորդների վրա տպավորություն գործելն ու նրանց ստիպելը նախանձել «զբոսաշրջիկներին»:
Լուսանկարների մշակման միջին տեւողությունը 72 ժամ է:
«Մեր ծառայությունից օգտվում են, քանի որ երբեմն իրական հանգիստը շատ թանկ արժե, երբեմն էլ պարզապես ցանկանում են ստիպել ուրիշներին նախանձել»,-պարզաբանում է Fake A Vacation ծրագրի մարքեթինգի բաժնի ղեկավար Թոմ Էդան:
Jetcost զբոսաշրջային կայքի անցկացրած վերջին հետազոտությունը ցույց է տվել, որ հարցված ամերիկացիների շուրջ 14 տոկոսը ստել է իր արձակուրդային հանգստի մասին: Իսկ ստի հիմնական պատճառը նրանք նշել են ակտիվ զբոսաշրջիկներ թվալու ցանկությունը ինչ-որ մեկի վրա տպավորություն գործելու համար:
«Ներկայումս սոցիալական ցանցերի ճնշման պայմաններում մարդիկ կարծում են, որ նրանք պետք է անընդմեջ ինչ-որ մեկին ինչ-որ բան ապացուցեն»,-ասել է Jetcost-ի ներկայացուցիչը Fox News-ին տված հարցազրույցում:


















































Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Մինիոնները վերադառնում են
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Դրամն արժևորվում է՝ գները դրամով թանկանում․ ինչո՞ւ
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
Սկսվել է ծիրանի արտահանումը