Queen խմբի մասնակիցների կարողությունը գերազանցել է թագուհի Էլիզաբեթ II-ի հարստությանը
Մեծ Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ II-ի կարողությունը 75 մլն ֆունտ ստերլինգով ավելի քիչ է, քան Queen ռոք-խմբի կենդանի մասնակիցների ունեցվածքը:
Ինչպես գրում է Коммерсантъ-ը՝ հղում անելով բրիտանական պարբերականին, խմբի անդամներ Բրայան Մեյի (£160 մլն), Ռոջեր Թեյլորի (£155 մլն) և Ջոն Դիքոնի (£130 մլն) ընդհանուր կարողությունը գնահատվում է 445 մլն ֆունտ, մինչդեռ թագուհու կարողությունը 370 մլն դոլար է կազմում:
Դիքոնը խմբից հեռացել է Ֆրեդի Մերկուրիի մահից հետո 1991-ին, սակայն հանդիսանում է խմբի հիմնադիրներից մեկը, և բրիտանական պարբերականը նրան ընդգրկել է իր հաշվարկներում:
Էլիզաբեթ II-ը 1989-1994 թվականներին գլխավորել է երկրի ամենահարուստ մարդկանց ցուցակը: Դրանից հետո փոխվել են ունեցվածքի հաշվարկման կանոնները: Հաշվարկից բացառել են թագավորական հողերը և կալվածքները, ինչպես նաև արվեստի գործերի հավաքածուի արժեքը:


















































Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Մինիոնները վերադառնում են
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Դրամն արժևորվում է՝ գները դրամով թանկանում․ ինչո՞ւ
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
Սկսվել է ծիրանի արտահանումը