Թինա Կանդելակին խոստովանել է, որ հանուն երիտասարդության պահպանման դիմային ներարկումների է դիմում
Հայկական և վրացական արմատներով հայտնի հաղորդավարուհի Թինա Կանդելակին սեփական օրինակով ապացուցում է, որ խնամքի միջոցով կարելի է 43 տարեկանում 30 տարեկանի տեսք ունենալ:
Օրերս Կանդելակին Instagram-ի իր էջում պատմել է հետևորդներին՝ ինչ պրոցեդուրաների է դիմում երիտասարդ մնալու համար: Հատկանշական է, որ հայտնի հաղորդավարուհին հաճախ է կիսվում երիտասարդության և գեղեցկության գաղտնիքներով, ինչպես նաև խոսում է առողջ ապրելակերպի, սպորտի և մարմնամարզության օգտակարության մասին:
«Այնքան հաճելի է ամեն անգամ լսել, որ շատ կանայք քննարկում են իմ դեմքը, հետաքրքրվում են իմ գաղտնիքներով… Գեղեցիկ դեմքը հետևողական ջանքերի արդյունք է, որոնք չեն սահմանափակվում կոսմետիկայով և կոսմետոլոգիայով», - գրել է Կանդելակին հերթական հրապարակման մեջ՝ խոստովանելով, որ հանուն գեղեցկության ներարկումների նույնպես դիմում է:
Հաղորդավարուհու խոսքով՝ ճիշտ արված ներարկումները թույլ են տալիս փոփոխել դեմքի ձևը և առանց պլաստիկ վիրահատության դիմելու գեղեցիկ տեսք ունենալ:
Կանդելակին հավելել է, որ երիտասարդության պահպանման մասին իր բոլոր գիտելիքները ներկայացրել է «Pro лицо» գրքում:


















































Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Մինիոնները վերադառնում են
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Դրամն արժևորվում է՝ գները դրամով թանկանում․ ինչո՞ւ
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
Սկսվել է ծիրանի արտահանումը