Էլեգանտ Մելանյա Թրամփը՝ Սպիտակ տանն Աղոթքի ազգային օրվա միջոցառմանը (լուսանկարներ)
Միացյալ Նահանգների առաջին տիկին Մելանյա Թրամփն ամուսնուն՝ նախագահ Դոնալդ Թրամփին ուղեկցել է Աղոթքի ազգային օրվա միջոցառմանը, որը կազմակերպվել էր Սպիտակ տան կանաչազարդ պարտեզում:
Ինչպես նշում է Daily Mail-ը, 49-ամյա նախկին մոդելը հատուկ այս առիթով կրել է մուգ կանաչ Emilia Wickstead էլեգանտ զգեստ՝ 2010 դոլար արժողությամբ, ինչպես նաև արդեն իր «այցեքարտը» դարձած բարձրակրունկներ:
Նախագահն ու առաջին տիկինը ձեռք ձեռքի տված են հայտնվել հավաքվածների առաջ, ինչից հետո Դոնալդ Թրամփը մոտեցել է բարձրախոսին և խոսել վերջին շրջանում ԱՄՆ-ում և աշխարհի տարբեր անկյուններում տեղի ունեցած ահաբեկչությունների, մարդկային կյանքեր խլած զինված հարձակումների մասին:
«Մենք ամբողջ ուժով պայքարելու ենք և հաղթելու ենք հակասեմականությանը»,-հայտարարել է Թրամփը՝ խոսելով օրերս Կալիֆոռնիայի սինագոգներից մեկում տեղի ունեցած հարձակման մասին:
Բացի այդ, Միացյալ Նահանգների նախագահը ևս մեկ անգամ դատապարտել է Շրի Լանկայում, Նոր Զելանդիայում տեղի ունեցած ահաբեկչությունները, որոնց հետևանքով ավելի քան 400 մարդ է զոհվել: Նա ընդգծել է, որ ԱՄՆ-ն ամեն ինչ անելու է հավատացյալների մասին հոգ տանելու, նրանց խաղաղ պայմաններում ապրելու, աղոթելու իրավունքը պաշտպանելու համար:
Միջոցառմանը ներկա են եղել քրիստոնյա, հրեա, մահմեդական, հինդու և սիկհ հոգևորականներ:
Ավելի ուշ Աղոթքի ազգային օրվա կապակցությամբ ընթրիք է մատուցվել, որին առաջին տիկինն արդեն զգեստափոխված է ներկայացել:
Աղոթքի ազգային օրն ԱՄՆ-ում նշվում է 1988թ. ի վեր:


















































Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Մինիոնները վերադառնում են
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Դրամն արժևորվում է՝ գները դրամով թանկանում․ ինչո՞ւ
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
Սկսվել է ծիրանի արտահանումը