Կիրա Նայթլին հայտնել է, որ երկրորդ երեխային է սպասում (լուսանկարներ)
Անգլիացի հայտնի դերասանուհի Կիրա Նայթլին երկրորդ երեխային է սպասում: Դերասանուհին Chanel J12 ժամացույցների շարքին նվիրված խնջույքին ներկայացել է շիֆոնե կաթնագույն զգեստով՝ ի ցույց դնելով հղիությունը:
Ինչպես նշում է Daily Mail պարբերականը, մինչ այդ Նայթլին լայն հագուստի տակ թաքցրել էր հղիությունը:
Դերասանուհին և նրա ամուսինը՝ 35-ամյա Ջեյմս Ռայթոնը, ամուսնացել են 2013թ.-ի մայիսին, իսկ 2015թ.-ին ծնվել է նրանց առաջնեկը՝ Էդին:
Այս տարվա հունվարին 34-ամյա դերասանուհին Balance ամսագրին տված հարցազրույցում խոսել էր մայրության դժվարությունների մասին՝ ընդգծելով, որ, չնայած դստեր խնամքի առումով մեծ աջակցություն է ստանում, մայրանալն ու երեխա դաստիարակելն իր համար «ֆիզիկական և հոգեկան մարաթոն» է:
Կիրա Նայթլին նկարահանվել է «Խաղա ինչպես Բեքհեմը» (Bend It Like Beckham), «Դոկտոր Ժիվագո» (Doctor Zhivago), «Հպարտություն և նախապաշարմունք» (Pride & Prejudice), «Կարիբյան ծովի ծովահենները» (Pirates of the Caribbean) և այլ հայտնի ֆիլմերում:


















































Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Մինիոնները վերադառնում են
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Դրամն արժևորվում է՝ գները դրամով թանկանում․ ինչո՞ւ
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
Սկսվել է ծիրանի արտահանումը