Ալսուն չի մասնակցի «Եվրատեսիլին», Ուսպենսկայան այս որոշումը վրեժ է համարում
Թել Ավիվում մայիսի 14-ին մեկնարկող «Եվրատեսիլ 2019» մրցույթին ռուսական էստրադայի հայտնի երգչուհի Ալսուն չի մասնակցի: Միջազգային մրցույթի ժամանակ նա պետք է հայտարարեր ժյուրիի քվեարկության արդյունքները, սակայն այդ պարտականությունն Ալսուի փոխարեն կկատարի դաշնակահար Իվան Բեսսոնովը: Այս մասին հայտնում է «Россия 1» հեռուստաընկերությունը:
Ալսուին հեռացնելու մասին որոշումը, ենթադրվում է, կապված է Ռուսաստանի «Ձայնը. երեխաներ» մրցույթում նրա դստեր` Միկելլա Աբրամովայի հաղթանակի հետ: Երգչուհուն ոչ պաշտոնապես մեղադրում են ձայներ «գնելու» մեջ:
Ռուսական էստրադայի մեկ այլ երգչուհի` Լյուբով Ուսպենսկայան նման որոշումը համարում է վրեժ: Նա հայտարարել է, որ թե ով է ցանկանում Ալսուից վրեժ լուծել, կպարզվի ավելի ուշ:
«Եթե Միկելլան չլիներ Ալսուի դուստրը, ոչ ոք այս հաղթանակի վրա մեծ ուշադրություն չէր դարձնի: Իսկ հիմա ինչ որ մարդիկ ցանկանում են երգչուհուց վրեժ լուծել, իսկ թե ինչու` շուտով կպարզվի»,- ասել է Ուսպենսկայան:
Հիշեցնենք, որ «Եվրատեսիլ 2019» երգի միջազգային մրցույթում Ռուսաստանը կներկայացնի Սերգեյ Լազարևը: Հայաստանի պատվիրակության կազմում հանդես կգա Սրբուհի Սարգսյանը:


















































Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Մինիոնները վերադառնում են
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Դրամն արժևորվում է՝ գները դրամով թանկանում․ ինչո՞ւ
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
Սկսվել է ծիրանի արտահանումը