Վրաստանի նախագահը աննպատակահարմար է համարել երկրում ԱՄՆ ռազմաբազայի կառուցումը
Վրաստանում ամերիկյան ռազմակայանի կառուցումը աննպատակահարմար է եւ կարող է ընկալվել որպես սադրանք։ Այս մասին Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է «Ամերիկայի ձայն» ռադիոկայանի վրացական խմբագրությանը տված հարցազրույցում։
«Ես խորհուրդ չէի տա անել դա։ Այս երկիրը գտնվում է մի այնպիսի տեղում, որտեղ անհրաժեշտ է ուժեղացնել անվտանգությունը։ Չկա այնպիսի քայլեր անելու անհրաժեշտություն, որոնք կարող են ընկալվել որպես սադրանք։ Եվ միեւնույն ժամանակ, ես չեմ կարծում, թե Միացյալ Նահանգները պատրաստ է այստեղ ռազմակայան ունենալ, որը կգրավի ոչ միայն Ռուսաստանի, այլեւ ահաբեկչական շարժումների ուշադրությունը, որոնք շատ ակտիվ են ներկայացված մեր տարածաշրջանում»,- ասել է Զուրաբիշվիլին։
Նրա խոսքով՝ Վրաստանը պետք է խորացնի հարաբերություններն ԱՄՆ-ի հետ, բայց չանի այնպիսի քայլեր, որոնք կսադրեն այլ երկրների։
Վրաստանը եւ ԱՄՆ-ը կապված են 2009 թվականին ձեւակերպված Ռազմավարական գործընկերության խարտիայով։ Թբիլիսին 1994-ից ինտենսիվորեն համագործակցում է ՆԱՏՕ-ի հետ եւ քանիցս ցանկություն է հայտնել մտնել դաշինք։ 2015-ի օգոստոսին Կրծանիսի ռազմակայանում բացվել է Վրաստան-ՆԱՏՕ մարզումների եւ գնահատականների համատեղ կենտրոնը։
2016-ին Թբիլիսիում բացվել է Պաշտպանության ինստիտուցիոնալ վերածննդի դպրոցը, 2018-ի մայիսին՝ ԱՄՆ մասնակցությամբ, Վազիանիում բացվել է Մարտական պատրաստության կենտրոնը գերմանական Հոհենֆելս ռազմակայանի նմանությամբ, որը նախատեսված է վրացի զինծառայողների վերապատրաստման համար, պաշտպանական ծրագրի շրջանակում։ Այս տարվա ապրիլին Վրաստանի պաշտպանության նախարար Լեւան Իզորիան առաջարկել է ԱՄՆ-ին եւ ՆԱՏՕ երկրներին տրամադրել վրացական ռազմական ենթակառուցվածքը՝ զորավարժություններ անցկացնելու համար։

















































Սահակաշվիլիի կողմնակիցները Իվանիշվիլիից պահանջել են ծնկի գալ եւ ներում հայցել
Թբիլիսիում ցուցարարները փորձել են ներխուժել խորհրդարան, իրավիճակը լարված է (տեսանյութ)
Վրաստանում պետությունը կշարունակի օգնել փոքր ու միջին հյուրանոցներին
Վրաստանը չի կարող բացել սահմանը Հայաստանից զբոսաշրջիկների համար
Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 2 դեպք
Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Թուրքիան արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի հաստատման...