Փինկն անկեղծորեն պատմել է վիժումների մասին
Արդեն 13 տարի է՝ ամբողջ աշխարհը հետեւում է՝ որքան երջանիկ է հայտնի երգչուհի Փինկը մրցարշավորդ Քերի Հարթի հետ։ Ամուսինները դաստիարակում են երկու երեխաներին՝ յոթամյա դստերը՝ Ուիլոուին եւ 2-ամյա որդուն՝ Ջեյմսոնին։ Սակայն նրանց կյանքում ամեն ինչ այնքան էլ հարթ չէ. նախքան մայր դառնալը երգչուհու մոտ վիժում է տեղի ունեցել եւ ոչ մեկ անգամ։ Այդ մասին նա պատմել է USA Today-ին։
Հարցացրուցի առիթը նոր ալբոմի՝ Hurts 2B Human-ի թողարկումն է։ Դրանում երգչուհին անդրադարձել է ինքնդ քեզ եւ մարմինդ ընդունելու թեմային։ Երգերից մեկում նա խոսւմ է այն մասին, որ մինչեւ 17 տարեկանը ատել է իր մարմինը։
«Պատճառը, որ ես երգեցի այդ մասին, այն է, որ իմ մարմինը միշտ ուժեղ եւ մարզված է եղել, բայց իրականությունն այն է, որ 17 տարեկան հասակում վիժում է տեղի ունցել։ Իսկ ես պատրաստվում էի լույս աշխարհ բերել այդ երեխային։ Բայց երբ դա տեղի է ունենում երիտասարդ աղջկա կամ կնոջ հետ, զգում եք՝ ինչպես է ձեր մարմինը կարծես սկսում ատել ձեզ։ Այն կարծես կոտրված է եւ անում է այն, ինչ պետք է»,- ասել է նա։
Երգչուհին խոստովանել է, որ իր մոտ եւս մի քանի վիժում է տեղի ունեցել, եւ ինքն այժմ այդ մասին երգեր է գրում՝ ապրումներն ինչ-որ կերպ հաղթահարելու համար։ «Կարծում եմ՝ կարեւոր է խոսել այն մասին, ինչից ամաչում ես, թե ով ես դու իրականում եւ ինչ ցավ ես զգում»,- խոստովանել է աստղը։


















































Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Մինիոնները վերադառնում են
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Դրամն արժևորվում է՝ գները դրամով թանկանում․ ինչո՞ւ
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
Սկսվել է ծիրանի արտահանումը