Ասանժի հայրը կապել է որդու կալանքը ԱՄՀ-ի՝ Էկվադորին տրված վարկի հետ
Լոնդոնում ձերբակալված ավստրալացի Ջուլիան Ասանժի հայրը՝ Ջոն Շիպթոնը կիրակի 9News-ին տված հարցազրույցում կարծիք է հայտնել, որ Լոնդոնում Էկվադորի դեսպանատնից իր որդուն վտարելու պատճառը վարկն է, որն Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) տրամադրել էր այդ լատինոամերիկյան պետությանը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Էկվադորը չունի սեփական արժույթ, այնտեղ կիրառվում են ամերիկյան դոլարները,-հայտարարել է Շիպթոնը:- ԱՄՀ-ի վարկն առանց ԱՄՆ-ի հաստատման, այսինքն՝ դեսպանատնից (Լոնդոնում Էկվադորի) Ասանժին վտարելու համաձայնության (Միացյալ Նահանգների իշխանությունների հետ), անհնար է»,-գործակալությունը մեջբերում է նրա խոսքերը:
Շիպթոնը նաեւ նշել է, որ Ջուլիան Ասանժի աշխատանքի նպատակը ո′չ Ռուսաստանին օգնելն էր, ո′չ էլ Միացյալ Նահանգներին: «Դա WikiLeaks-ն է: Ահա ում համար եւ ում հետ էր նա [Ջուլիան Ասանժը] աշխատում, ոչ թե ռուսների եւ ԱՄՆ-ի հետ»,-ասել է պորտալի հիմնադրի հայրը:
Մարտի 11-ին Telesur հեռուստաալիքը տեղեկացրել էր, որ ԱՄՀ-ի կառավարիչների խորհուրդը հաստատել է համաձայնությունը, որով հիմնադրամը կտրամադրի Էկվադորին վարկ 4.2 մլրդ դոլարի չափով, որը ենթադրում է 652 մլն դոլարի չափով վճարում ստացման պահին:
2006 թվականին Ասանժը հիմնադրել էր WikiLeaks պորտալը, որում հրապարակվում է մի շարք պետությունների, այդ թվում՝ ԱՄՆ-ի գործունեության մասին գաղտնի տեղեկատվությունը: 2012 թվականին Շվեդիայում նրան առաջադրված սեռական ոտնձգության մեղադրանքների պատճառով նա ապաստան էր հայցել Լոնդոնում Էկվադորի դեսպանատանը, որտեղ գտնվել էր յոթ տարի շարունակ:
2019 թվականի ապրիլին Էկվադորը մերժել էր նրան հետագայում ապաստան տրամադրելու հարցում, որից հետո Ասանժը ձերբակալվել էր դեռեւս 2012 թվականին ծանուցում ստանալուց հետո Լոնդոնի դատարան չներկայանալու համար, իսկ այնուհետեւ նաեւ 2018 թվականին արտահանձնման մասին ԱՄՆ-ի հարցման հիման վրա: Ասանժի պաշտպանները մտահոգվում են, որ ԱՄՆ-ին արտահանձնման դեպքում նրան կարող է սպառնալ մինչեւ 35 տարվա ազատազրկում կամ մահապատիժ, սակայն ԱՄՆ-ի արդարադատության նախարարությունը պնդում է, որ նրան կսպառնա ընդամենը հինգ տարվա ազատազրկում հաքերական գործունեության համար: Մեծ Բրիտանիայի իշխանությունները հայտարարել են, որ Ասանժին չեն հանձնի երկրին, որտեղ նրան կարող է սպառնալ մահապատիժ:

















































Լոնդոնյան դատարանը հրաժարվել է Ասանժին ազատ արձակել գրավի դիմաց
Ասանժի հայրը վախենում է, որ իր որդին կարող է մահանալ բանտում
Ասանժի հայրը կտտանքների մասին է ահազանգում
ԱՄՆ-ն Ասանժին արտահանձնելու պաշտոնական հարցում է ուղարկել
Կադրեր են հրապարակվել բրիտանական «Բելմարշ» բանտից, որտեղ պահվում է Ջուլիան Ասանժը
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Թուրքիան արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի հաստատման...